Շաբաթ օրը Գեղարքունիքի մարզի Գետաշեն գյուղի բնակիչ, Նոյեմբերյանի զորամասում սպանված Լյուքս Ստեվւանյանի հարազատները զինվորի դին ցանկանում էին տանել կառավարության շենքի մոտ: Երեկ այս երևույթի մասին «Հայկական ժամանակ»-ը մի քանի հարց է ուղղել Աժ ՀՀԿ-ական պատգամավոր, բանակի մեծ սիրահար, երգչուհի Շուշան Պետրոսյանին:
- Տիկին Պետրոսյան, ինչի՞ հետ եք կապում, որ սպանված զինվորի հարազատները տասնյակ մեքենաներով երթ են կազմակերպել դեպի Երևան՝ իրենց որդու դին կառավարություն տանելու համար:
- Ես չեմ կարծում, որ մարդիկ կարող Էին սառնասրտորեն դատել և նման որոշում կայացնել: Դա պոռթկում Էր: Ես կարծում եմ, որ նման ողբերգական լուրերը պետք Է հիմք լինեն հայ ընտանիքներում տղաներին դաստիարակելու համար, հատուկ ուշադրություն դարձնել այդ մեթոդներին: Չեմ ուզում բոլորին նույն բառով բնորոշել, բայց իսկապես կան շատ անզուսպ տղաներ: Էդ տարիքում բոլորը տաքարյուն են...
- Բայց ժողովուրդը բողոքում էր բանակի ղեկավարներից, երկրի իշխանություններից: Որդու դիակը տանում էին կառավարության շենքի մոտ, ինչ-որ բան ցույց տալու համար: Իրավիճակը չե՞ք վերլուծել:
- ճիշտն ասած՝ չեմ վերլուծել, որովհետև խնդիրն Էնքան ողբերգական Է: Իրենք որդի են կորցրել, որը գնացել Էր սահմանը պահելու:
- Իսկ դուք որպես Աժ պատգամավոր, այլ խնդիր չե՞ք արձանագրել: Բարեփոխումների կարիք չե՞ք տեսնում:
- Բարեփոխումը հենց այն Է, ինչը վարչապետը բարձրաձայնում Է, որ բանակում կատարվող յուրաքանչյուր բան թափանցիկ Է հանրության համար: Եվ դա Էլ տպավորություն Է ստեղծում, թե այդ ողբերգությունները հիմա շատացել են: Իրականում այդ ողբերգությունները եղել են շատ ավելի շատ և իսկապես նվազել են: Ամեն ինչ խառնվածքից Է գալիս: Ես կարծում եմ, որ հայ պատանուն ուրիշ կերպ պետք Է դաստիարակել:
- ԴՈՒՔ ուզում եք ասել, որ այդ ողբերգությունն ընդամենը ողբերգություն է՝ զորամասի ներսում: Մարդիկ դժգոհում են իշխանություններից: Դեպքերը հաջորդում են միմյանց:
- Ոչ բոլոր թերթերը նկատի ունեմ, բայց մամուլը նպաստում Է, որ դա ավելանա: Ես Հայաստանում չէի, բայց այն, ինչը կարդում էի կայքերում, տեսնում էի ֆոտոները, սահմռկեցուցիչ տեսարան էր:
- Ցույց չտա՞ն, թե ինչ է կատարվում:
- Ցույց տվեք, բայց մի չափազանցրեք: Լավն էլ ցույց տվեք, որովհետև լավն էլ է կատարվում:
- Օրինակ ի՞նչը:
- Օրինակ չեմ բերում հիմա: Դուք շատ լավ գիտեք, թե ինչեր է կատարվում: Բայց միագիծ, միալար ծառայել միայն բացասականը ներկայացնելով, ճիշտ չէ:
- Իսկ դուք իրավիճակի առողջացման խնդիր չե՞ք տեսնում:
- Իհարկե տեսնում եմ: Բայց տեսեք, էս երկրում աշխատող և ապրող յուրաքանչուր մարդ ուզում է, որ իր երկիրը լավը լինի, իր զավակը մեծանա լավ երկրում: Չի կարելի էդպես: Դուք էլ պետք է ձեզ վերանայեք: Ես նկատի ունեմ առհասարակ մամուլը:
- Իսկ մարդիկ ասում են, որ կառավարությունից դժգոհությունը հասել է կոկորդին, այդ պատճառով զոհվածի հարազատներն իրենց որդու դին ուզում էին Երևան բերել:
- Ես որպես արտիստ՝ ասեմ, որ...
- Որպես պատգամավոր ասեք:
- Ես կասեմ, ինչպես կուզեմ: Հիմա ասում եմ որպես արտիստ և պատգամավոր: Ձեր աշխատանքն Էլ իմ կոկորդին Է հասցրել: Էնքան եք ստահոդ ինֆորմացիաներ տվել իմ մասին: Եվ առհասարակ այն մարդկանց մասին, որոնց ես ճանաչել եմ՝ արտիստների, պատգամավորների:
- Դուք դա ասում եք, որպեսզի հա՞րցը շրջանցեք:
- Ես անում եմ այն, ինչ ուզում եմ: Հիմա դուք ինձ բռնանում եք:
- Դուք Աժ պատգամավոր եք ու պետք է տիրապետեք երկրի իրավիճակին: Հիմա ասում եք, որ խնդիրը պատանիների դաստիարակության մեջ է:
Ես ասում եմ, որ խնդիրը առաջնահերթ այդ դաստիարակության մեջ Է: Եվ ձեզ շատ երկար հիմա բացատրում եմ այդ խնդրի մասին:
Շուշան Պետրոսյանի նյարդերը չդիմացան
The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Tweet
Մամուլ more
more
more
more
more
more
more


