▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Շուշան Պետրոսյանն ու Հասմիկ Կարապետյանը կոնֆլիկտից հետո միասին երգել են մի բեմում

Դիտեք նաև՝

2018 թվականին տեղի ունեցած հեղափոխությունը պատճառ էր դարձել երկու վաղեմի ու շատ մտերիմ ընկերուհիների միջև տարաձայնությանը։ Բանն այն է, որ այդ օրերին Շուշան Պետրոսյանը իր սոցիալական էջի՝ ընկերների ցանկից հեռացրել էր Հասմիկ Կարապետյանին։

ՍթարՆյուզ-ն է գրում ու հավելում․ «Հասմիկն էլ հարցազրույցներից մեկի ժամանակ խոսել էր այդ մասին.

«Ինձ համար շոկային էր, որ Շուշան Պետրոսյանը ջնջեց ինձ իր ընկերների ցանկից, բայց կարող եմ ասել, որ մենք առերես ոչ մի խնդիր ու խոսակցություն չենք ունեցել»։
Ավելի ուշ այս ամենին անդրադարձել էր նաև Շուշանը.

«Այդ օրերին ես շատ ծանր հոգեվիճակում էի գտնվում և իմ երկու մտերմիկ ընկերուհիների (որոնցից մեկն էլ բնակվում է ԱՄՆ-ում) հրճվանքն ու ուրախությունը այդ պահին ինձ համար ցավալի էր։ Ես վստահ եմ, որ եթե նրանք լինեին իմ կողքին, տեսնեին իմ հոգեվիճակը, ապա իրավիճակին այդպես խանդավառոությամբ չէին վերաբերվի։ Եվ քանի որ նրանք ինձանից հեռու էին, ես առանց բացատրության ուղղակի հեռացրի նրանց իմ ընկերներ ցանկից՝ հույս ունենալով, որ Հայաստան վերադառնալով մենք անպայման կքքնարկենք այդ քայլը։ Ես վստահ էի, որ նրանք ինձ կհասկանան, նրանք ինձ համար զուտ ընկերուհի չեն, նրանք իմ տան անդամն են եղել»։

Եվ ահա, ուրախ ենք տեղեկացնել, որ արդեն այսօր երգչուհիները կրկին շփվում են միմիանց հետ ու ավելին Շուշան Պետրոսյանը երգել է Հասմիկի հերթական համերգի ժամանակ»։

Դիտեք նաև՝

Դիտեք նաև՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես more