
Տեսալսողական մեդիայի ինդուստրիալ կոմիտեի նախագահ Մարգարիտա Գրիգորյանը ինստագրամյան իր էջում լուսանկարներ է հրապարակել ու գրել․
Գարնան այս միամսյակում, երբ կանանց հատկապես ուշադրիր լինելու ժամանակն է, ուզում եմ ասել շողացե՛ք, սիրելինե՛րս, և մի՛ վախեցեք ձեր փայլից։
Դադարե՛ք լսել նրանց, ովքեր փորձում են սովորեցնել՝ ինչպես ապրել, սիրել, հագնվել կամ զգալ։

Մի՛ փորձեք լինել ՀԱՐՄԱՐ, ավելի ճիշտ կամ ընդունելի բոլորի համար։
Մենք այնքան շատ էներգիա ենք ծախսում ուրիշների կարծիքի վրա՝ մտքում անվերջ պտտելով, թե ինչ են մտածում մեր մասին, ինչ ասացին, ինչպես մեզ գնահատեցին։
Մինչդեռ ուրիշների կարծիքի ու գնահատականի մեջ մենք, որպես կանոն, ընդամենը մեկն ենք հարյուրավորներից, ում նրանք նույն կերպ քննադատում են մեկ ակընթարթում։

Ազատե՛ք ձեզ այդ աղմուկից։ Ապրե՜ք այնպես, ինչպես դուք եք ճիշտ համարում։
Եվ եթե անգամ այդ «ճիշտը» հետո պարզվում է սխալ է, միևնույն է՝ դուք պետք է գտնեք կամք սխալն ընդունելու եւ ձեզնից լավ, որևէ մեկը չի իմանալու՝ ինչն ուղղել և ինչպես։ Ապրե՜ք՝ միայն ձեր սկզբունքներով, ձեր խղճի և Աստծո առաջ։
Մի՛ փորձեք լինել կատարյալ։ Եղե՜ք իրական։

Կարեւորը չմոռանաք բարության, շնորհակալ լինելու մասին։
Տարիներ անց ես հասկացել եմ՝ ամենահրաշալին այն է, որ ես պարզապես ԵՍ եմ։ Այն պահից, երբ դուք կընդունե՛ք ձեզ այնպիսին, ինչպիսին կաք, աշխարհն այլևս իշխանություն չի ունենա ձեր վրա։
Բացե՛ք ձեր հոգին ու թևերը, և սլացե՜ք վեր՝ գարունների, զգացմունքների ու երազանքների հետևից։
Շնորհավոր մեր միամսյակը և այս չքնաղ գարունը։

Իսկ այս մտքերով ինձ ոգեշնչած կադրերի համար շնորհակալ եմ լուսանկարիչներին՝ ակնթարթները որսալու, Արամ Նիկոլյանին՝ իմ լուքի, այս գեղեցիկ միջոցառման կազմակերպիչներին` կարմիր գորգով անցնելու հաճելի հնարավորության համար:
Իմ բեմընկեր Մհեր Բաղդասարյանին՝ վառ տպավորությունների համար, իմ ընկերոջը՝ ինձ միշտ աջակցելու համար և բոլոր նրանց, ովքեր իրենց ջերմ խոսքերով նկատեցին ինձ այս գեղեցիկ տոնական շքերթի մեջ։
Բոլոր լուսանկարներն՝ այս հղումով


