▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սպանություն Նոր Նորքում. shamshyan.com

shamshyan.com-ի փոխանցմամբ`ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության Նոր Նորքի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ ՀՀ քր օր-ի 112 հոդվածի 2-րդ մասի (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) հատկանիշներով:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրեական գործն հարուցվել է երեկ` փետրվարի 8-ին Նոր Նորք վարչական շրջանում տեղի ունեցած մահվան ելքով դանակահարության փաստով:

Ֆոտոլրագրողը հայտնում է որ ժամը 22:00-ի սահմաններում ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները շրջագայության ժամանակ 5-րդ զանգվածի Գալշոյան փողոցում «Բիլայնի» գրասենյակի մոտ նկատում են, որ մի քաղաքացի անօգնական ընկած է գետնին:

Ոստիկանները տեսնելով, որ նա վիրավոր է նրան տեղափոխում են Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն, որտեղ սակայն կարճ ժամանակ անց նա մահանում է:

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Պատահարներ more