▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սպանված կուրսանտի հոր խնդրանքը.«Ժողովուրդ»

Երեկ ՀՀ պաշտպանության նախարարությանը պատկանող Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտ Հայկազ Բարսեղյանին հայտնաբերել են ինստիտուտի մարզահրապարակի պտտաձողի վրա կախված վիճակում: Հարազատները դեռ չեն տեսել Հայկազի դին:

«Ժողովուրդ»-ի հետ զրույցում, ըստ նախնական վարկածի, ինքնասպան եղած տղայի հոր մտերիմ ընկերը` Էդգարը, հայտնեց, որ երբ հայրը գնացել է ինստիտուտ, տղայի դին ցույց չեն տվել նրան. «Ասել են, որ հետաքննություն է կատարվում: Հայրը ինստիտուտից հետո եկավ աշխատանքի վայր, իրեն կորցրած մեզ խնդրում, աղաչում էր, որ մի բան անենք՝ իրեն թույլ տան երեխային տեսնել»:

Տեղեկացնենք, որ 20-ամյա Հայկազ Բարսեղյանը 10 տարի է, ինչ ընտանիքի հետ ապրում էր Արարատի մարզի Նիզամի համայնքում: Երեք տարի առաջ ավարտել էր Մոնթե Մելքոնյանի անվան ռազմական ուսումնարանը եւ սովորում էր Վազգեն Սարգսյանի անվան ինստիտուտում: Ուներ երկու եղբայր: Մայրը տնային տնտեսուհի է, իսկ հայրը՝ Արկադի Բարսեղյանը, աշխատում է Մալաթիա տոնավաճառում որպես կոշկակար: Ինչպես պարզեցինք ինքնասպան եղած տղայի հոր մտերիմ ընկերոջից` Էդգարից, դեպքի մասին առաջինը տեղյակ են պահել Նիզամի համայնքի ղեկավար Հարութին Կարապետյանին:

Էդգարի խոսքով` դեկտեմբերի 31-ին Հայկազին ինստիտուտի ղեկավարությունը տոնական խրախուսանք էր տվել՝ տուն ուղարկելով. «Մինչեւ հունվարի 7 մնաց տանը, իրեն անհրաժեշտ բաներ գնեց: Արձակուրդը պրծավ, գնաց, այդ օրվանից մինչ օրս Հայկազը ծնողների հետ չի խոսել, ասել է՝ եթե պետք լինի, ես ձեզ կզանգահարեմ»:

Մեր զրուցակցից պարզեցինք, որ երբ Արկադը ինստիտուտ է գնացել եւ կատարվածի մասին իմացել է, հետ է վերադարձել աշխատանքի վայր` Մալաթիա տոնավաճառ. «Շոկի մեջ էր, ասեց, որ իրեն ոչ մի կոնկրետ բան չեն ասել: Ասել են միայն՝  հետաքննություն  է գնում: Անգամ չեն թողել իր երեխային տեսնի: Հայրը գնացել էր տուն, զանգահարել ու ասում էր, թե մի բան արեք, գնամ երեխուս տեսնեմ, ի՞նչ անենք մենք, որ թույլ տան երեխուն տեսնի: Չգիտեմ»:

 

Շարունակությունը և ուշագրավ այլ նյութեր  «Ժողովուրդ»  թերթում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ more