Վերջիններիս ճանապարհը փակել են ռազմական ոստիկանության մեքենաները, ինչպես նաեւ ոստիկանության աշխատակիցները եւ ամեն կերպ փորձել խոչընդոտել հարազատների մուտքը Երեւան: «Ժողովուրդ»-ին հայտնեցին, որ սպանված զինվորի հարազատները, մոռանալով իրենց վիշտը, ծեծի ենթարկվելով, ջարդուփշուր անելով մեքենաները, մի կերպ հասել են Սեւան-Երեւան ավտոճանապարհին: Նույնիսկ կանայք, վերցնելով զինվորի դագաղը, ոտաբոբիկ մի կերպ անցել են մեքենաների արանքներով, որպեսզի կարողանան առաջ շարժվել: Նրանց դիմադրել են ինչպես ոստիկանության, այնպես էլ ՊՆ ՌՈ աշխատակիցները՝ քաղաքացիական հագուստով: Բանը հասել է նույնիսկ քարերով հարվածելուն: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում սպանված զինվորի հայրը՝ Աշխարհիկ (Իշխան) Ստեփանյանը, նույնպես հաստատեց այս տեղեկությունը: «Այո՛, ծեծել են մեզ, իմ կողն էլ ջարդել են, անուններ չգիտեմ: Միայն հիշում եմ մեզ ծեծի ենթարկողի մեքենայի համարները` 90 777, ու մեկ էլ գիտեմ, որ ռազմական ոստիկանությունում է աշխատում, այլ բան չգիտեմ: Իսկ դեպքը տեղի է ունեցել Սեւան չհասած ճանապարհին: Էլ բան չեմ հիշում: Միայն իմ մեքենան տեսնեք՝ ջարդուփշուր եղած է, նա ո՞վ էր, որ այդպիսի բան արեց մեզ հետ»,-զայրացած ասաց Ա. Ստեփանյանը: Նրա խոսքով՝ իր հետ կատարվածի մասին դեռ որեւէ տեղ չի բողոքել: Նշենք, որ հարազատներին խոչընդոտող մեքենաների թվում եղել են նաեւ ՊՆ համարանիշերով մեքենաներ` ՊՆ 0222 Մ, ՊՆ 101, ՊՆ 2888: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը, մեկնաբանելով ստեղծված իրավիճակը, ասաց. «Եթե կա փաստ, ապա թող այդ հարցով զբաղվեն իրավապահները, քրեական գործ հ հարուցեն եւ պատժեն մեղավորներին»:
Գեղարքունիքի մարզի Վերին Գետաշեն գյուղի բնակիչ, սպանված զինծառայող 19-ամյա Լյուքս Ստեփանյանի հարազատներին զինվորի թաղման օրը՝ մայիսի 18-ին, ծեծի են ենթարկել, երբ նրանք փորձել էին դին տեղափոխել մայրաքաղաք՝ ՀՀ կառավարության շենքի դիմաց:
Սպանված զինծառայողի հարազատներին ծեծել էին ճանապարհին
The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Tweet
Մամուլ more
more
more
more
more
more
more


