Երեկ երեկոյան Ապարանի Նիգավան համայնքում արյունալի միջադեպի հետևանքով վիրավորներից ևս մեկը մահացավ այսօր առավոտյան։ Yerevan.Today-ի տեղեկություններով, մահացածն Ապարանի քաղաքապետ Կարեն Եղիազարյանի քրոջ որդին է։ Քաղաքապետարանից հաստատել են տեղեկությունը՝ մանրամասնելով, որ 28-ամյա Տիգրան Հարությունյանը ամուսնացած չէր, աշխատում էր Գնթունիքում, որը պատկանում է Ապարանի համայանքապետի ընտանիքին։ Դիտեք նաև՝ |