▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սպարտակը չի պատրաստվում բաժանվել Մովսիսյանից. armsport.am

armsport.am-ը գրում է. որ այսօր, ռուսական ԶԼՄ-ները հղում կատարելով գերմանական մամուլին տեղեկացնում էին, որ գերմանական «Վոլֆսբուրգը» ցանկանում է ձեռք բերել Մոսկվայի «Սպարտակի» եւ Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանին: Նշվում էր, որ գերմանացիները պատրաստ են 7.5մլն եվրո վճարել Յուրայի տրանսֆերի համար:

«Սպարտակին» մոտ կանգնած աղբյուրներից armsport.am-ը տեղեկացավ, որ ռուսական ակումբը կտրականապես մերժել է «Վոլֆսբուրգին», որը դեռեւս 2013 թվականի աշնանը մի քանի անգամ փորձել է բանակցություններ սկսել տրանսֆերի շուրջ:

«Սպարտակը» հստակ հասկացնել է տվել, որ իր ծրագրերի մեջ չի մտնում՝ վաճառել լավագույն ռմբարկուին ձմռանը: Բացի այդ, Մովսիսյանի տրանսֆերը ներկայումս գնահատվում է ավելի բարձր, քան 7.5 մլն եվրո:

Նյութը` սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Սպորտ more