▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սպիտակում գտնվող «Մայր Թերեզայի գթության կենտրոն»-ում հայտնաբերվել է 16-ամյա տղայի դի

Հետևեք նաև Asekose.am-ին՝ տելեգրամում։

Օգոստոսի 27-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 12:00–ի սահմաններում «Սպիտակ» բժշկական կենտրոնից ոստիկանության Սպիտակի բաժին ահազանգ է ստացվել, որ ժամը 09:50–ի սահմաններում Սպիտակ քաղաքի Իտալական  153 հասցեում գտնվող կենտրոններից մեկն այցելելով, բժիշկների հերթապահ խումբը այնտեղ հայտնաբերել է  մահացած երեխայի դի:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, նշված վայր է ժամանել ոստիկանության Սպիտակի բաժնի օպերատիվ խումբն ու Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Սպիտակի քննչական բաժնի հերթապահ քննիչը:

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը 16-ամյա Արամ Գ.-ն էր:

Քննիչի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն՝ երեխայի մահվան հանգամանքները պարզելու  համար:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ երեխան մահացել է «Մայր Թերեզայի գթության կենտրոն»-ում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Պատահարներ more