▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սրանից հետո պետք է այլ «սյուրպրիզների» սպասել. «Ժողովուրդ»

 

ԼՂՀ Ազգային ժողովի անկախ պատգամավոր Վահան Բադասյանը, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում, անդրադառնալով օրերս Ծաղկաձորում` երիտհանրապետականների հետ հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանի արած հայտարարությանը` ի պատասխան` Աստանայում Նազարբաեւի խոսքերի, թե «ՀՀ-ն Մաքսային միություն է գնում առանց Արցախի», ասաց, որ սրանից հետո պետք է այլ «սյուրպրիզների» սպասել: «Ու եթե ՀՀ իշխանությունը հայտարարում է, որ օրենսդրորեն Արցախը ՀՀ-ի կազմի մեջ չէ եւ մեր պատկերացումներով՝ ԼՂՀ-ն դուրս է ՀՀ-ից, ուրեմն մինչեւ հիմա Հայաստանի` որպես գարանտ, որպես անվտանգության երաշխավոր հանդես գալը Մինսկի խմբում կամ այլ տեղերում  փուչիկ էր, սուտ էր: Այսինքն՝ դուրս է գալիս, որ ՀՀ իշխանությունները համաձայն են Ալիեւի հետ: Իսկ եթե համաձայն են, վաղն էլ կասեն, թե մենք չենք ասել, որ մաքսակետ չենք դնելու Արցախի եւ Հայաստանի միջեւ: Այսինքն՝ սա մի իրադրություն է, որտեղ այսպիսի հարցականների շարանը մեզ բերելու է կատաստրոֆիկ վիճակի»:

 

Շարունակությունը և ուշագրավ այլ հոդվածներ` «Ժողովուրդ»  թերթի այսօրվա համարում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ more