▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Սրանք բոլորը ստախոս են». Միքայել Աջապահյան

«Բացի գերագույն գլխավոր ստախոսից գլխավոր դատախազը ստախոս է, Քննչական կոմիտեի ղեկավարը ստախոս է, Արդարադատության նախարարը ստախոս է, Մարդու իրավունքների պաշտպանը ստախոս է: Այս ստախոսության համար պատասխանատվություն հասնո՞ւմ է, թե՞ չէ: Եթե ես անարդար կերպով մեկ տարի է անազատության մեջ եմ, հնարավոր է` ևս 1-1,5 տարի անազատության մեջ լինեմ, դրա համար պատասխանատվություն լինելո՞ւ է, թե ոչ»,- դատական նիստում իր խոսքի մեջ արձանագրեց Շիրակի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը` հավաստիացնելով` գալու է ժամանակը:

***

«Ամոթ եմ զգում ՀՀ-ի համար, որ այսօր ՀՀ-ում բոլոր եպիսկոպոսների հանդեպ քրեական հետապնդումներ են, քրեական գործեր են հարուցված: Բացի մեկից, էդ մեկի անունն էլ չեմ տալիս, թե չէ նրա վրա էլ գործ կհարուցեն: Բոլոր եպիսկոպոսներն ու Վեհափառ Հայրապետը մինչև 2025 թվականը նորմալ քաղաքացիներ էին, իսկ 2025-ին կոլեկտիվ խելագարության մեջ մտան ու սկսեցին օրենք խախտե՞լ: Ինչպե՞ս կարելի է այսպիսի ՀՀ-ի համար չամաչել»,- դատական նիստին տարակուսեց Շիրակի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը:

***

«10 օր հետո կլրանա իմ ապօրինի կալանավորման մեկ տարին, և ես փառք եմ տալիս աստծուն այսպես սքանչելիորեն ինձ պարգևատրելու համար: Բացառությամբ առաջին ատյանի դատարանում իմ ինտելեկտի խոշտանգմանը` մեր սիրելի դատախազների կողմից: Մնացած բոլոր օրերը սքանչելի էին` Բագրատ Սրբազանի, Արշակ Սրբազաի հետ եղբայրական զրույցներով: Վերջին 4 ամսում էլ առանձնության սքանչելի հնարավորության համար շնորհակալ եմ հարգարժան դատարանին, որ արգելեց ցանկացած շփում, բացառությամբ 4 հոգու: Եվ ես ուզում եմ իմ սիրելի ժողովրդին ասել, որ սրանք իմ կյանքի լավագույն օրերն էին, երբ ոչ մի մտահոգություն չունես: Իրավունք չունես որևիցե մի հարցով զբաղվելու, խնդիրներ լուծելու, միայն մտածի աղոթելու, անցած կյանքը վերլուծելու, վերաիմաստավորելու մասին: Բայց դա չի նշանակում, որ շնորհակալություն պետք է հայտնեմ նրանց, ովքեր այս պահերն իրենց նպատակների համար օգտագործելու համար ստեղծեցին: Իրենք պիտի պատասխան տան եթե ոչ օրենքի առաջ, ապա Աստծո առաջ` անպայման և խստագույնս: Որովհետև մեկ տարի է` ես անազատության մեջ եմ լրիվ ապօրինի: Ես ոչ մի մեղք չեմ գործել, համաձայն չեմ մեղադրանքի ոչ մի կետի հետ, մերժում եմ բոլոր մեղադրանքները, ինձ մեղավոր չեմ ճանաչում, չեմ ճանաչի: Անմեղ եղել եմ Հայաստանի Հանրապետության առջև և մնում եմ անմեղ: Իմ ամբողջ կյանքը եղել է նվիրում ՀՀ-ին և ինձ համար պարզապես վիրավորական է, որ ես դատվում եմ «հանուն» Հայաստանի Հանրապետության»,- դատական նիստին ասաց Շիրակի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը։

info@asekose.am/095519696
Հասարակություն more