Սրանք երբ ասում են՝ թալանել են երկիրը, իրականում խոսում են իրենց ծնողների մասին․ Վազգեն Սաղաթելյանը փաստեր է ներկայացրել։
Հավելենք, որ ԱԺ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի մամուլի քարտուղարը՝ Աննա Մկրտչյանն, անդրադառնալով Վազգեն Սաղաթելյանի ելույթի դրվագներից մեկին, ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Վազգեն Սաղաթելյան անուն ազգանունով մի ստախոս, որն իրեն հռչակել է փրկիչ և քաղաքական գործիչ, ուրբաթ օրը ելույթ է ունեցել, մի քանի սուտ է խոսել՝ թիրախավորելով ԱԺ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանին։
Հին ու մի քանի հարյուր անգամ հերքված սուտն էր՝ այսպես կոչված «про огнетушителей» (կրակմարիչների մասին) և մի նոր սուտ ավտոմեքենաների գազաբալոնների լիցենզավորման մասին։
Մեր փաստաբանները հայցադիմում են նախապատրաստում, որպեսզի զրպարտության հայցով դիմեն դատարան։ Հիշեցնեմ, որ մենք դատարանում մի քանի տասնյակ գործերով հաղթել ենք ստեր հորինած լրատվականներին։
Կհանդիպենք դատարանում։