▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Շշմելու գիրք է «գրել» Գագիկ Ծաոուկյանը. «Հայկական ժամանակ»

«Հայկական ժամանակ»-ը գրում է. «Մեր ձեռքում է պատահականորեն հայտնվել 2012 թվականի նոյեմբերին հրապարակված «Մարզական Հանրագիտարան» անունը կրող բավական հաստափոր մի գրրք, որի հեղրնակեերն են, ինչպես նշված է «Հանրագիտարանի» ներածության մեջ, Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտոտի Խորհրդի նախագահ, ինստիտուտի պատվավոր պրոֆեսոր Գագիկ Ծառուկյանը, մանկավարժական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վահրամ Առաքելյանը և պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Միքայել Իսպիրյանը:

Միանգամից նշենք՝ շշմելու գիրք է  «գրել» Գագիկ Ծաոուկյանը ու զարմանալի Է, թե ինչու մինչ այսօր Հայաստանի գրողների միությունը չի արձագանքել ու որևէ գրական տիտղոս չի պարգևել Ծառուկյանին: Նախկինում Վ. Աոաքելյանի ու Մ. Իսպիրյանի հեղինակությամբ 2 անգամ հրատարակվել է «Մարզական Հանրագիտարան», իսկ այս անգամ հեղինակների թվում ավելացել է նաև Հայաստանի Օլիմպիական Կոմիտեի նախագահ Գագիկ Ծաոուկյանի անունը, ընդ որում, պատվավոր պրոֆեսոր տիտղոսով, որը միգուցե նոր տիտղոս է գիտության ոլորտում ու կրում է բացառապես ՀԱՕԿ նախագահը»:

 

Շարունակությունը և ուշագրավ այլ հոդվածներ` «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ more