▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ստամբուլահայ երգչուհի Սիբիլը նոր ձայնասկավառակ է պատրաստում

Ստամբուլահայ երգչուհի Սիբիլ Փեքթորոսօղլուն պատրաստվում է իր նոր ձայնասկավառակի թողարկմանը:

Թուրք և հայ հանդիսատեսի համակրանքին արժանացած երգչուհին «Ermenihaber.am»-ին տեղեկացրել է, որ իր նոր ալբոմը կթողարկվի 2014 թվականի հունվարին: Սիբիլն առայժմ չի ցանկանում« բացել բոլոր փակագծերը», սակայն հայտնեց, որ ալբոմը կոչվելու է «Սեր»:

2010 թվականի նոյեմբերին լույս էր տեսել նրա անունով «Սիբիլ» ձայնասկավառակը, որտեղ նեռաված էին «Տեր ողորմյա», «Կիլիկիա», «Տեսնեմ Անին ու նոր մեռնեմ» երգերը: Իսկ երգացանկի առաջին երգը «Նամակ»-ն է, որն էլ հենց ճանաչում բերեց երգչուհուն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես more