▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Շտապ օգնության մեքենան չի կարողանում հաղթահարել ՔՊ-ական խցանումը. Սոնա Աղեկյան

Սոնա Աղեկյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրելով․ «Շտապ օգնության մեքենան չի կարողանում հաղթահարել ՔՊ-ական խցանումը»։ «Մի քանի րոպե է, ինչ շտապօգնության մեքենան կանգնած է Շենգավիթ վարչական շրջանի Շիրակի և Արտաշիսյան փողոցների խաչմերուկում և չի կարողանում ճանապարհ ստանալ։ Այսպիսին է ՔՊ-ի դեմքը մեր մայրաքաղաքում»,- տեսանյութում նշում է Աղեկյանը։

Դիտեք նաև՝

Հավելենք, որ Սոնա Աղեկյանը ֆեյսբուքյան իր էջում ևս մեկ տեսանյութ/դիտել այս հղումով/ է հրապարակել՝ կից գրելով. «Սրանք այն մի քանիսն են այն փողոցներից, որտեղ կանգառներ չկան, մարդիկ որտե՞ղ են պատսպարվելու անձրևից, արևից…
Տրանսպորտի գինը բարձրացնելը հեշտ է, բայց համակարգ ստեղծելը՝ դժվար։ ՔՊ-ականներ, դուք թանկացնում եք ուղեվարձը, բայց ոչինչ չեք անում, որպեսզի տրանսպորտը լինի կարգապահ, հարգալից և արժանապատիվ ծառայություն քաղաքացիների համար։
Հարց եմ տալիս՝ ժողովուրդը ձեզ ինչպե՞ս պետք է պատասխանատվության ենթարկի, երբ մարդկանց գրպանից ավելի շատ գումար եք վերցնում, բայց աշխատանք ու արդյունք չկա»:

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Հասարակություն more