Մենք պետք է ԱՄՆ–ից անվտանգային երաշխիքներ պահանջենք, որ այն զենքերը, որոնք Ադրբեջանը ձեռք է բերում, չօգտագործի մեր դեմ. Մարուքյանի վերլուծել է, թե ինչ կտա ՀՀ–ին և Ադրբեջանին Ջեյմս Վենսը այցը
Բաքուն, նաև մեր օգնությամբ, հաղթահարել է պատժամիջոցները։ Երկար տարիներ Ադրբեջանը չէր կարող ԱՄՆ–ից զենքեր գնել, որոնք կարող էր օգտագործել ռազմական նպատակներով, ասում է ԼՀԿ նախագահ Էդմոն Մարուքյանը։
«Տեսեք` բազմաթիվ նամակներ կան, բոլորը դիմում են Վենսին, մեկն ասում է` ասա` քաղբանտարկյալներին բաց թողեն, մյուսը ասում է` Ադրբեջանում ասա` հայ ռազմագերիներին ազատեն, լավ են անում։ Բայց ես ավելի ռազմավարական հարցեր եմ ուզում բարձրացնել` մեր իշխանությունը կարող է ասել, որ Բաքվում մարդկանց ցմահ դատել են այս խաղաղության պրոցեսի ընթացքում...»։
Նշում է, որ շինծու դատավարությունից հետո ՀՀ–ից պետական մակարդակում ոչ մի հայտարարություն չհնչեց այս թեմայով։
Մարուքյանը կարծում է, որ Ջեյմս Վենսի այցը նաև նրա համար է, որ հասկանան ՀՀ–ի և Ադրբեջանի դիրքորոշումը` Իրանի վրա հնարավոր հարձակման դեպքում։


