Կարո՞ղ եք վաղն առավոտյան գալ եւ ստորագրել մեր հայտարարությունը ու երաշխավորել, որ Արցախը երբեք չի կարող լինել Ադրբեջանի կազմում: Այս մասին այսօր՝ հուլիս 1-ին, «Դիմադրություն» շարժման հանրահավաքի ժամանակ հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը՝ խոսքն ուղղելով իշխանություններին:
«Սրանց թվում է, թե մեզ պաշտոնից զրկելով կարող են մեր գործունեության վրա ազդել, մեզ սպառնալ կամ վախեցնել: Իրենք մեզ չափում են իրենց արշինով: Եթե իրենք հունիսի 3-ի հայտարարությունը գան եւ ստորագրեն, մեր բոլորի մանդատներն էլ ենք իրենց տալիս, ձեզ էլ կխնդրենք, որ ամիս ձեր աշխատավարձից պարգեւավճարներ տաք: Կարո՞ղ եք վաղն առավոտ գալ եւ ստորագրել մեր ձեւավորած հայտարարությունը եւ երաշխավորել, որ Արցախը երբեք չի կարող լինել Ադրբեջանի կազմում: Ստորագրեք, մանդատ էլ կտաք, պաշտոն էլ, կրկնակի աշխատավարձ էլ: Բայց չեն գալու, որովհետեւ իրենք ստորագրելու են Էրդողանի եւ Ալիեւի շահերը»,- հայտարարեց Սաղաթելյանը:
Դիտեք նաև՝
Դիտեք նաև՝