▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սյունիքում վթարի էր ենթարկվել «Պահմտոցի» հաղորդման հեղինակ և վարող Սարգիս Միքայելյանը

Անցած տարեվերջին ավտովթար էր տեղի ունեցել Սյունիքի մարզում, ինչի հետևանքով էլ սիրված հաղորդավար, ժողովրդին հայտնի «Պահմտոցի» հումորային հաղորդման հեղինակ և վարող Սարգիս Միքայելյանը տեղափոխվել էր հիվանդանոց։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը ժամը 21։20-ի սահմաններում Երևանի բնակիչ 60-ամյա Սարգիս Միքայելյանը իր վարած «ՈՒԱԶ 3163» մակնիշի ավտոմեքենայով Կապան-Ծավ ավտոճանապարհի 40 կմ հատվածում դուրս էր եկել երթևեկելի գոտուց դեպի ձախ և կողաշրջվելով հայտնվել ձորում։

Վթարի հետևանքով Սարգիս Միքայելյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր «Կապան» բժշկական կենտրոն։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Սյունիքի մարզի գումարտակի պարեկը փորձել էր սթափության  ենթարկել Ս․ Միքայելյանին, սակայն վերջինս հրաժարվել է սթափություն հանձնելուց։

Քննիչը նաև հիվանդանոցում էր փորձել սթափության ենթարկել նրան, այնտեղ նույնպես հրաժարվել էր, ինչի համար էլ նա 2 տարով զրկվել է ավտոմեքենա վարելու իրավունքից։
Դիտեք նաև՝

Դիտեք նաև՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես more