▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թալանել են Երևանի ավագանու ԲՀԿ-ական անդամին

Ոստիկանության Արտաշատի բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատաստվում փետրվարի 2-ին ոստիկանության Արտաշատի բաժին դիմած Երևանի բնակիչ՝ 38-ամյա Միքայել Մանրիկյանի ահազանգի փաստով։

shamshyan.com-ի տեղեկություններով՝ այդ օրը վերջինս դիմել է ոստիկանության Արտաշատի բաժին և հայտնել, որ փետրվարի 1-ի ժամը 14։00-ից մինչև փետրվարի 2-ի ժամը 17։00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք, կոտրելով Նշավան գյուղի վարչական տարածքի դաշտամիջյան հատվածում գտնվող իր սեփականաշնորհված հողամասի ցանկապատված տարածքի բետոնային կառույցը, գողացել են ցանկապատի 60 հատ 2.4 մետր երկարության 42 դիամետր երկաթյա խողովակները։ 

Աղբյուրի հաղորդմամբ՝ դեպքի վայր մեկնած ոստիկանության Արտաշատի բաժնի օպերատիվ խմբին Մ. Մանրիկյանը հայտնել է, որ ինքը Երևանի պետական բժշկական համալսարանի դասախոս է և Երևանի ավագանու անդամ և իրեն պատճառվել է մոտ 1500 ԱՄն դոլարի վնաս։   

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Պատահարներ more