|
Լրագրող Լիա Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Թալինի համայնքապետ Տավրոս Սափեյանը հետհեղափոխական շրջանում դատարանում է հայտնվել 7000 դրամի պարտքի պատճառով: «Իշխանություն» լրատվականը տեղեկացավ, որ «Վիվասել» ընկերությունը ստիպված է եղել նրան դատի տալ, քանի որ ապագա համայնքապետը չի կատարել իր ֆինանսական պարտավորությունը։ Այս փաստը մանրուք չէ, այն շատ հստակ ցույց է տալիս, թե ինչ մտածողությամբ մարդ է այսօր զբաղեցնում համայնքապետի պաշտոնը։ 7000 դրամ չունեցող Տավրոս Սափեյանի ֆինանսական վիճակը լավ «դզվում» է պետական պաշտոն զբաղեցնելուց հետո։ 2023թ. Թալինի համայնքապետարանը շուրջ 15,7 մլն դրամի հեղուկ և սեղմված գազի մատակարարման պայմանագրեր է կնքում Սափեյանի հոր և հորեղբոր ընկերության հետ։ Երկու մրցույթ, երկու պայմանագիր, երկու դեպքում էլ՝ մեկ մասնակից։ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը պաշտոնապես արձանագրել է շահերի բախումը, բայց դա որևէ իրական հետևանք չի ունեցել։ 2025թ-ին գործել է նույն սխեման պարզապես այլ մարդկանց անուններով։ Գազի մատակարարումը փոխանցվել է «Արսուր» ՍՊԸ-ին՝ 11,6 մլն դրամով, առանց մրցույթի։ Ընկերությունը գրանցված է համայնքապետարանի աշխատակցի եղբոր անունով, իսկ գործարքի թույլտվությունը տրվել է հենց Տավրոս Սափեյանի ստորագրությամբ։ Անունները փոխվել են, մեխանիզմը՝ ոչ։ Համայնքային փողը պտտվել է նույն քաղաքական ու անձնական շրջանակում։ Տավրոս Սափեյանի անունը կրկին հայտնվել է դատարանում՝ այս անգամ վիրավորանքի գործով։ Մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ Ժորա Գրիգորյանը հայց է ներկայացրել դատարան ընդդեմ Թալինի համայնքապետի՝ պահանջելով պարտավորեցնել նրան ներողություն խնդրել և վճարել 1 մլն 500 հազար դրամ՝ վիրավորանքի համար։ Դատարանը հայցադիմումն ընդունել է վարույթ, ինչը նշանակում է, որ համայնքապետի խոսքը ենթակա է դատական քննության։ Փողոցից համայնքապետ դարձած Սափեյանը վերջին շրջանում հաճախ է հայտնվում սկանդալային պատմությունների կիզակետում․ խոչընդոտել է եկեղեցական արարողությունները, ստիպել է հավատացյալներին՝ լքել եկեղեցին, Մայր Աթոռի բակում դրսևորել է ագրեսիվ պահվածք ու հնչեցրել սադրիչ կոչեր։ Այս ֆոնին ծիծաղելի է հնչում ՔՊ-ի կողմից «էթիկայի կանոնագրքի» ստեղծումը, որը պետք է կարգավորի իշխանական պաշտոնյաների վարքն ու խոսքը։ Տավրոս Սափեյանի նման վարք դրսևորող պաշտոնյան ընդհանրապես տեղավորվո՞ւմ է որևէ էթիկական սահմանների մեջ։ Երբ համայնքապետը փողոցային բառապաշարով է խոսում քաղաքացիների, հոգևորականների ու հավատացյալների հետ, ապա ցանկացած կանոնագիրք դառնում է ուղղակի թղթի կտոր»։ Դիտեք նաև՝ |
Թալինի ՔՊ-ական համայնքապետը 7000 դրամ պարտքի պատճառով դատարանում է հայտնվել
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet
Հասարակություն more
more
more
more
more
more
more


