▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Թանկս, սիրունս». Կնախանձեք, երբ տեսնեք՝ Բեն Ավեսիսյանը ոնց է շնորհավորել կնոջը

Դիտեք նաև՝

Դերասան Բեն Ավետիսյանի ընտանիքում այսօր կրկնակի տոն է։ Այսօր Բենի կնոջ՝ Դիանա Տոնոյանի ծննդյան օրն է և նաև նրանց դստեր՝ Բիանայի 8 ամսականը։

Այդ մասին դերասանը հայտնել է իր ինստագրամյան էջում։ Նա լուսանկարներ է հրապարակել ու դրանց կից գրել հետևյալը.
«Շնորհավոր ծնունդդ, իմ խելացիս, սիրունս, թանկս» գրել էր Բենը՝ կնոջ լուսանկարը տեղադրելով։ Ապա դստեր մասին գրել.
«Իմ կուկուիկն էլ այսօր դարձավ 8 ամսական։ Սիրում եմ Ձեզ՝ Դինուլ, Բինուլ»։ Ահա այսպիսի ջերմ ու գեղեցիկ բառերով է Բենը շնորհավորել սիրելիներին։

Հիշեցնենք, որ արդեն տեւական ժամանակ է, ինչ զույգը ապրում է ԱՄՆ-ում: Նախ մեկնել էր Բենը, ապա ամիսներ անց՝ Դիանան: Մեկնելիս Բենը վստահեցնում էր, որ ժամանակավորապես է գնում։

Աղբյուրն՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես more