▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Տաքսի ծառայության տնօրենը ծեծել էր տաքսու վարորդին՝ գազի բալոնը վաճառելու համար

Օգոստոսի 31-ին, ժամը 01.10-ին, ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում էր ստացվել, որ «Բանգլադեշի» լողավազանի մոտ տաքսու վարորդի են ծեծում:

Մեկնած օպերատիվ խումբը պարզել էր, որ տաքսի ծառայության վարորդ, 1987 թ. ծնված Էդուարդ Ն.-ին, վիճաբանության ժամանակ, տաքսի ծառայության տնօրենը` ոմն Ալիկ, նրա կամքին հակառակ բռնություն գործադրելով՝ 1 ժամ փակել է սենյակում` թույլ չտալով դուրս գալ եւ երեք հոգով ձեռքերով ու ոտքերով հարվածներ են հասցրել նրա մարմնի տարբեր մասերին` պատճառելով վնասվածքներ:

Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Ալիկը 1971 թ. ծնված Ալբերտ Ա.-ն է, ով սեպտեմբերի 3-ի երեկոյան ներկայացել է բաժին եւ տվել բացատրություն, որ Էդուարդ Ն.-ն մոտ 1 ամիս առաջ, առանց իր գիտության եւ համաձայնության, վաճառել է իրեն ամրակցված, տաքսի ծառայության սեփականությունը հանդիսացող «Պեժո» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնը եւ գումարը յուրացրել` պատճառելով 80.000 դրամի նյութական վնաս:

Կատարվում է հետաքննություն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Պատահարներ more