Այսօր՝ ապրիլի 2-ին, «Եռաբլուր» պանթեոնում լրագրողների հետ զրույցում ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը տեղեկացրել է, որ տարածաշրջանում իրավիճակը, ընդհանուր առմամբ, լարված է:
«Մեր սահմաններին առկա է հարաբերական կայունություն, միջադեպեր, որպես այդպիսին, գործնականում չեն արձանագրվում, բայց գոյություն ունեցող ընդհանուր լարվածությունը շարունակվում է, եւ դա ազդում է ինչպես սահմանային ծառայության, այնպես էլ առհասարակ մեր առօրյա կյանքի վրա»,- նշել է Դավթյանը՝ հրաժարվելով մեկնաբանել երկրի ղեկավարության՝ Թուրքիայի նկատմամբ վերաբերմունքը փոխելու անհրաժեշտության մասին հայտարարությունները:
Իսկ անդրադառնալով ապրիլյան քառօրյայի դասերին, Արտակ Դավթյանը նշել է.
«Իհարկե, եթե ապրիլյանից դասեր քաղած չլինեինք, այս 44-օրյա պատերազմն այլ ելք կունենար և այլ ժամկետներում: Նախ, մենք կարող էինք ամբողջությամբ կորցնել Արցախը, երկրորդ, դա կարող էր արվել 15-20 օրվա ընթացքում»: