«Հայրենիք» կուսակցության անդամ Բաբկեն Հարությունյանի գրառումը․ «Կհանգեցնի՞ Նիկոլի վարկանիշի շարունակական անկումը իշխանափոխության`գուցե այո, գուցե և ոչ։ Տարբեր հարցումներով Նիկոլն այսօր ունի 15-20% վարկանիշ, ընդ որում մաքսիմում այդքան, և դեռ հետևողականորեն էլ շարունակում է նվազել, բայց իշխանափոխություն այդպես էլ չի լինում, գոնե մինչ այս պահը։ Պատճառը պետք է փնտրել ընդդիմադիր բոլոր ուժերի վարկանիշների անկման մեջ։ Իհարկե, նշածս պատճառի հակափաստարկն էլ կա, որ օրինակ` 2018թ-ի վարկանիշներն ու իրավիճակը, երբ ոչ իշխանությունն ուներ մեծ վարկանիշ, ոչ ընդդիմադիր ուժերը, այդ թվում և Նիկոլը, բայց եղավ իշխանափոխություն։ Իշխանության վարկանիշի գահավիժման ֆոնին ինչո՞ւ հիմա չի կարող իրավիճակը կրկնվել. պարզ, շատ պարզ պատճառով, որովհետև ժողովուրդը ապրեց հերթական հիասթափությունը և՛ իշխանությունից, և՛ ընդդիմությունից։ Շարունակել չտեսնելու տալ այս փաստերը և ակնկալել, որ մի հիասթափեցրած ուժից հավատը կորցրած մարդը կգնա մեկ այլ հիասթափեցրած ուժի կողմ, կնշանակի հույս կապել արդեն հուսախաբված մարդու հետ, որը այսքան և շարունակվող կորուստներից հետո էլ չի փորձում կրկին գնալ փոփոխությունների` վախենալով հերթական անգամ հիասթափվելուց։ Հուսախաբելու, հուսահատեցնելու փոխարեն ընդդիմադիր ուժերը պետք է գնան մարդուն հույս և ճանապարհ ցույց տալու ճանապարհով, ոչ թե սպասեն իշխանությունը մարդուն խեղդի հուսահատության մեջ, ինչ է թե իշխանափոխություն լինի։ Ո՞ւմ է պետք հուսահատվածների իշխանափոխությունը, ի՞նչ տվեց 2018թ- ի հուսահատության և այդ ժամանակվա իշխանությանը մերժելու իշխանափոխությունը, ` պատերազմ, կորուստներ, ողբերգություն... |
«Տարբեր հարցումներով Նիկոլն այսօր ունի 15-20% վարկանիշ»
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet