▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Տավուշի մարզում գյուղապետը «Նիվա»-ով գլորվել է ձորը.shamshyan.com

shamshyan.com-ի փոխանցմամբ` այսօր՝ մարտի 12-ին, ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 03:00-ի սահմաններում Իջևանի բժշկական կենտրոնից ոստիկանության Իջևանի բաժին հայտնել են, որ «վերհոնքային շրջանի քերծվածք, գլխի պատռվածք-վերք և սալջարդ» մարմնական վնասվածքներով իրենց մոտ բուժօգնության է դիմել Տավուշի մարզի Խաշթառակ գյուղի բնակիչ, 58-ամյա Հայկ Քամալյանը: Պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 02:30-ի սահմաններում Հ. Քամալյանը, վարելով Վազ 2121 մակնիշի 986 ԼՏ 57 համարանիշի ավտոմեքենան, Երևան-Նոյեմբերյան ավտոճանապարհի 135-րդ կմ հատվածում հարվածելով ճանապարհի բաժանարար գոտու բետոնե եզրաքարին՝ դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտոց և գլորվել ձորը, ինչի հետևանքով էլ ստացել է մարմնական վնասվածքներ: Ըստ տեղեկությունների՝ Հ. Քամալյանը Քաշթառակ գյուղի գյուղապետն է: 

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Պատահարներ more