|
Ապրիլի 19-ին Տավուշի ոստիկանության՝ անչափահասների գործերով բաժանմունքում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Տավուշի մարզի գյուղերից մեկի 19-ամյա բնակիչը՝ Կ. Հ.-ն, այս տարվա մարտի սկզբին անառակաբարո գործողություններ է կատարել ակնհայտ 16 տարին չլրացած իր 13-ամյա քրոջ նկատմամբ, հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը։ Պարզվել է, որ նա իր 20-ամյա քրոջ կամքին հակառակ սեքսուալ բնույթի գործողություններ է կատարել նաև նրա նկատմամբ: Ոստիկանները հայտնաբերել են կասկածյալին, որը տեղափոխվել է ոստիկանության Տավուշի բաժին, որտեղից էլ ներկայացվել է Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Բերդի քննչական բաժին: Ըստ աղբյուրի՝ Բերդի քննչական բաժնում ՀՀ քր.օր-ի 198 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի և 198 հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում Կ. Հ.-ն ձերբակալվել է: |
Տավուշում եղբայրը սեքսուալ բնույթի գործողություններ է արել իր քույրերի նկատմամբ
The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Tweet
Պատահարներ more
more
more
more
more
more
more


