▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թե ինչպես առանց ամուսնու 55 տարեկան կնոջն արտաարգանդային հղիություն «ախտորոշեցին». «Իրատես de facto»

 

«Իրատես de facto» թերթը գրում է. Հայաստանի առողջապահական համակարգում խնդիրների պակաս չկա, իսկ մասնագետների հարցն առավել խնդրահարույց է։

«Այսօր «լավ բժիշկ» հասկացությունը առաջին պահանջն է, երբ մարդ առողջական որեւէ խնդիր է ունենում։ Սակայն տհաճ անակնկալների դեպքում, երբ անհապաղ բժշկական օգնություն է պետք, աշխատում է «բախտի» գործոնը։ Խոսքը «Շտապօգնություն» ծառայության մասին է, որտեղ աշխատող որոշ բժիշկների մասնագիտական պատրաստվածությունը, մեղմ ասած, բանի պետք չէ։ Ասվածի լավագույն օրինակն է հետեւյալ դեպքը։ Կենցաղային գործեր անելիս տանտիրուհին հարված է ստանում գոտկատեղին։ Սկզբում անտեսում է թույլ ցավերը, սակայն տասն իր անց սուր նոպաներ է ունենում, եւ տան անդամները դիմում են  «Շտապօգնություն» ծառայությանը։ Միջինից բարձր տարիքի բժիշկը կնոջը զննելուց հետո հայտարարում է, թե նա արտարգանդային հղիություն ունի։ «Եթե առանց ամուսնու  եւ 55 տարեկանում հնարավոր է հղիանալ, ուրեմն ես հղի եմ»,- բժշկի «ախտորոշմանն» այսպես է արձագանքել զայրացած հիվանդը։

Հիվանդին տեղափոխում են մոտակա հիվանդանոց, որտեղ հանգստյան օրերի պատճառով կրկին խելքը գլխին բժիշկ հնարավոր չի լինում գտնել։ Մի քանի օր բառի բուն իմաստով «անտերության» մատնված կնոջը ի վերջո հաջողվում է բժշկական զննության ենթարկվել։ Պարզվում է, որ «հղի» տիկնոջ մոտ հարվածից առաջացել են արյունով լցված պարկեր, որոնք, բարեբախտաբար, չեն հասցրել պայթել եւ առաջացնել այլ բարդություններ։ Թերեւս նման մասնագետների պատճառով է, որ վարկաբեկվում է  ողջ առողջապահական համակարգը»:

 

Շարունակությունը և ուշագրավ այլ հոդվածներ` «Իրատես de facto» թերթի այսօրվա համարում

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ more