▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թե ինչպես է մեր կառավարությունը «հոգ տանում» խոշոր բիզնեսի մասին. «ՀԺ»

«Այս տարվա հունվարի մեկից խաղատները դուրս բերվեցին Երևանի և Հայաստանի այլ քաղաքների վարչական տարածքներից: Բացառություն կազմեցին միայն Ծաղկաձոր, Սևան, Ջերմուկ և Մեղրի քաղաքները- Այս քաղաքներում խաղատուն բացելու լիցենզիա ստանալու համար պետք է վճարել պետական տուրք 30-ից մինչև 150 միլիոն դրամ տարեկան: Այլ վայրերում խաղատուն բացելու համար պետական տուրքը կազմում է տարեկան 4.5 միլիարդ դրամ:

Սակայն այս տարվա ապրիլի վերջին Սևանի ափին գտնվող «Ախթամար» համալիրում մեծ շուքով բացվեց «Գոլդեն Փալաս» խաղատունը: Այն գործում է արդեն մի քանի ամիս: Բայց ըստ ՀՀ ֆինանսների նախարարության պաշտոնական կայքէջում տեղադրված տեղեկանքի, «Ախթամարը» խաղատան լիցենզիան ստացել է միայն այս տարվա սեպտեմբերի 10-ին: Այսինքն ամիսներ շարունակ այնտեղ գործել է ապօրինի խաղատուն: Ընդ որում, գործել է ոչ թաքուն՝ Սևանի մայրուղու վրա դեռ ամռանը տեղադրված էին խաղատան գովազդ-պաստառները:

Ու ընդհանրապես այս հյուրանոց-ռեստորան-խաղատուն համալիրի հետ կապված պատմությունը չափազանց հետաքրքիր է: Այն ցույց է տալիս, թե ինչպես է մեր կառավարությունը «հոգ տանում» խոշոր բիզնեսի մասին, պահում ու փայփայում է: «Ախթամար» համալիրը դեռ այս տարվա սկզբին գտնվում էր Ծովագյուղ համայնքի վարչական սահմաններում: Մայիսի 19-ին փոփոխություն կատարվեց «Վարչատարածքային բաժանման մասին» ՀՀ օրենքում և Սևան քաղաքից տասնյակ կիլոմետրեր հեռու գտնվող այս «օբյեկտը» բարակ «վզիկով» սահուն միակցվեց Սևան քաղաքին: Ինչո՞ւ: Որովհետև եթե «Ախթամարը» գտնվում է Ծովագյուղի վարչական տարածքում, ապա այդտեղ խաղատուն բացելու համար տարեկան տուրքը 4.5 միփարդ դրամ է: Իսկ եթե Սևանի վարչական տարածքում է՝ տուրքը ընդամենը 120 միլիոն դրամ է»,–գրում է թերթը։

 

Շարունակությունը և ուշագրավ այլ հոդվածներ` «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ more