▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Թե որտեղ եմ գիշերը քնում, իմ անձնական գործն է». Բաբայան

Արցախի Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանը ֆեյսբուքյան էջում հայտարարություն է տարածել. «Իմ Արցախ գալը ոռնոց է բարձրացրել․ թե՝ եկել է Արցախը հանձնի Ադրբեջանին, իսկ նախկին և ներկա ղեկավարությանը՝ որպես ռազմական հանցագործ՝ Բաքվին։
Նախ իմ՝ Արցախում «հայտնվելու» մասին․ ես և իմ ընտանիքը գրանցված ենք և ապրում ենք Արցախում, իսկ թե որտեղ եմ ես գիշերը քնում, իմ անձնական գործն է։ Այդ մասին հաշվետու կլինեի, եթե պաշտոն զբաղեցնեի Արցախում։ Շրջափակման պայմաններում իմ Արցախ գալ-գնալը դեղին մամուլի նյութ սարքելը շատ անհետաքրքիր զբաղմունք է։
Լավ է, որ ինքնախոստովանական ցուցմունքներ եք տալիս, այն էլ՝ գրանտակեր լակոտ-լուկուտների, Արցախից վախած-փախածների բերանով։ Դա խոսում է այն մասին, թե ինչքան հանցագործություն եք կատարել 20 տարվա մեջ, որ պատրաստ եք Արցախի ժողովրդից գողացված փողերով լրատվականներ առնել, փողեր ու ջանքեր թափել, միայն թե՝ Բաբայանը չգա։
Եթե իմ գաղափարների և առաջարկությունների շուրջ բովանդակային քննակում կարող եք պատվիրել, անգամ կարող եմ բանավիճել, որպեսզի ժողովրդին ցույց տամ ձեր մտքի դատարկությունը։ Իսկ հայրենասիրություն խաղալով մոլորեցնելը այլևս չի ստացվում․ երբ խաբում էիք, թե տարածաշրջանում ամենաուժեղ բանակը մերն է, բայց բյուջեն ուղղում ձեր անձնական գրապանները, երբ զորահանդես էիք կազմակերպում ոչ թե հասարակությանը հաշվետու լինելու, այլ նկարվելու համար, ժողովուրդը վերջնականապես համոզվել է 2020 թվականին։
Մի անգամ ասել եմ, հիմա էլ կրկնում եմ՝ Արցախ-Հայաստանի հանացագործ խունտան պատրաստ է Արցախը հանձնել թուրքին, միայն թե Սամվել Բաբայանը չգա իշխանության։
Այն, ինչ տեսնում ենք մամուլում, ցույց է տալիս Արցախն այս վիճակին հասցրած ազգի դավաճանների վախի չափը։ Ոռնացողներն ու նրանց քաղաքական հովանավորները լավ գիտեն, որ, երբ պատասխանատվություն ստանձնեմ, բոլորը պատասխան են տալու՝ Արցախը թալանելու, Արցախի ժողովրդին սնանկացնելու, Արցախը կործանելու համար։
Այոˊ, պատասխանատվության եմ ենթարկելու բոլորին, բայց խոստանում եմ՝ Բաքվին չեմ հանձնելու։ Ձեր դատաստանը հայ ժողովուրդն է անելու՝ Արցախում, որտեղ թաղված է ձեր հանցագործությունների ֆունդամենտը»:

Դիտեք նաև՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more