▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թևոսիկի եղբայրը, Իսոն, Տիգրանը և Մոսոն ունեցել են ընդհանուր ֆինանսական խնդիրներ. «Ժողովուրդ»

«Թևոսիկի եղբոր սպանության գործով «Ժողովուրդ»-ին ուշագրավ մանրամասներ են հայտնի դարձել։ Ըստ այդմ Թևոսիկի եղբոր սպանությունը կապված է քրեական լրջագույն «ռազբորկաների» հետ, մասնավորապես, սպանված Արթուրը, կալանավորվածներ Իսոն, Տիգրանը և անհետացած Մոսոն ունեցել են ընդհանուր ֆինանսական խնդիրներ։ Նրանք չեն կարողացել միմյանց մեջ կիսել շուրջ 1.5 մլն դոլար։ Գրում է «Ժողովուրդ»-ը:

 Մեր տեղեկություններով՝ վերջիններս ընդհանուր մի գործ են արել, և դրանից Իսոյին ու Տիգրանին հասանելիք բաժինը այդպես էլ նրանց չի տրվել։ Նույնիսկ տղաներին խոստումներ են տվել, թե իրենց հասանելիք գումարը կստանան Եվրոպայում։ Սակայն այնտեղ ևս հարցը չի լուծվել, ավելին՝ այլ քրեական խմբավորումներ Հայաստանից Եվրոպա մեկնածներին ասել են, թե այդ գումարը «օբշյակի» փողն է։

 Ստեղծված լարված դրությունը Արթուրի, Իսոյի և Տիգրանի միջև շատ վաղուց է եղել, և գործով կալանավորված Տիգրանն իրավիճակը հարթելու համար իր դստեր հարսանիքի քավոր է դարձրել Թևոսիկի եղբորը՝ Արթուրին։ Սակայն նրանց միջև ստեղծված սուրբ կապերն էլ իրավիճակը չփրկեցին, և սպանության գաղափարը հանգիստ չտվեց կողմերին։

 Սա դեռ վերջը չէ. դեպքից հետո ոստիկանները Իսրայել Սարգսյանի բնակարանում երկու օր շարունակ խուզարկություն են իրականացրել, սակայն որևէ կասկածելի բան չեն հայտնաբերել։ Խուզարկվել է նաև նրա հայրական տունը, որտեղից որոշ իրեր են տարել։ Մեզ հասած տեղեկություններով՝ Իսրայելի հայրական տանից տարել են նրա հոր բաճկոնը և գլխարկը։

Շարունակությունը և ուշագրավ այլ հոդվածներ` «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ more