▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թևոսիկի եղբոր սպանության գործն ուշագրավ ընթացք ունի. «Ժողովուրդ»

Ազգային անվտանգության ծառայության վարույթ տեղափոխված Արթուր Սաֆարյանի՝ Թևոսիկի եղբոր սպանության գործն ուշագրավ ընթացք ունի։ Լուրեր տարածվեցին, թե շուրջ 2.5 ամիս ՀՀ ոստիկանության կողմից քննված գործով կասկածվում է Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության բաժնի նախկին օպերլիազոր Գրիգոր Ղուկասյանը՝ Երևանի Կենտրոն–Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գայանե Կարախանյանի փեսան։

Ըստ այդմ՝ Արթուր Սաֆարյանի սպանությունից մի քանի օր անց նախկին օպերլիազորը Իսրայել Սարգսյանին ցույց է տվել Մովսես Ներսիսյանի՝ Մոսոյի լուսանկարը և ասել, թե ոստիկանները Արթուրի սպանության համար նրան են փնտրում։ Եվ ըստ այդ լուրերի՝ Իսոն նախկին օպերլիազորից իմանալով, որ ոստիկանները ճիշտ հետքի վրան են դուրս եկել, սպանել է Մոսոյին՝ դին նետելով կոյուղու դիտահորը։

 

Ուշագրավ այլ հոդվածներ` «Ժողովուրդ»  թերթի այսօրվա համարում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ more