▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թևոսիկի եղբոր սպանության գործով կալանավորվածն ազատ է արձակվել. «ՀԺ»

«Քրեական հեղինակություն Թևոսիկի եղբոր՝ Արթուր Սաֆարյանի սպանության գործով կալանավորված Տիգրան Ասատրյանը ազատ է արձակվել: Այս մասին երեկ մեզ ասաց վերջինիս պաշտպան Վարդուհի Էլբակյանը:

«Իմ պաշտպանյալի խափանման միջոցը երեկ փոխվել է: Հոկտեմբերի 8-ին նրա կալանքի տակ պահվելու ժամկետը լրանում էր, և խափանման միջոց կալանքը չերկարացվեց, այլ ընտրվեց քաղաքից չբացակայելու վերաբերյալ ստորագրությունը:

Նախաքննական մարմինը պատճառաբանել է, որ Ասատրյանին կալանքի տակ պահելու հիմքերը բավարար չեն: Գործը դեռևս քննվում է, այս պահին վերջնական որոշում դեռ չկա»,-ասաց փաստաբանը:

Հիշեցնենք, որ Տիգրան Ասատրյանը մեղադրվում է նախապատրաստվող առանձնապես ծանր հանցագործության մասին իմանալու և չհայտնելու (Մովսես Ներսիսյանի սպանության. նա այն մարդն է, ով ենթադրվում է, որ սպանել է Թևոսիկի եղբորը, ապա ինքն է ենթադրաբար սպանվել, նրա դին, սակայն, մինչ օրս գտնված չէ), ինչպես նաև հրազեն հանդիսացող ատրճանակ ապօրինի ձեռք բերելու և պահելու համար»,-գրում է թերթը:

 

Ուշագրավ այլ հոդվածներ` «Հայկական Ժամանակ» թերթի այսօրվա համարում

 

 

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ more