▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Տեսանյութ Երևանում տեղի ունեցած ավտովթարից հետո վերածված ծեծկռտուքից

Երեկ՝ ապրիլի 22-ին, Երևանում ավտովթարից հետո հերթական խուլիգանական դրդումներով ծեծկռտուք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդում տեղեկություններ են ստացվել, որ Հալաբյան 31 հասցեի մոտ տեղի է ունեցել ավտովթար, որից հետո այն վերածվել է վիճաբանություն-ծեծկռտուքի։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանն, օպերատիվորեն ժամանել են ՊԾ Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի գլխավորությամբ։

Պարեկները՝ հայհոյանքների, բացահայտ արհամարհական վերաբերմունք ցուցաբերելով հասարակության նկատմամբ և համակեցության կանոնների ցուցադրաբար անտեսմամբ՝ քաղաքացիների անդորրը խախտելու հիմնավոր կասկածանքով, ձերբակալել և խուլիգանություն կատարելու համար Ոստիկանության Մաշտոցի բաժին են բերման ենթարկել մի քանի անձի։

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Պատահարներ more