«Տաքսու ծառայություն մատուցող Աշոտ Աբգարյանն իր «OPEL» մակնիշի ավտոմեքենայով հուլիսի 11-ին Կոմիտասի փողոցի Վրացական խաչմերուկի հատվածում կանգառ է կատարել, որտեղ ճանապարհային երթեւեկության կանոններով կանգառն արգելված է։ Աշոտ Աբգարյանի տաքսին նկատելով, մոտեցել է ճանապարհային ոստիկանը եւ արգելված վայրում կանգառ կատարելու համար վարորդ Աբգարյանին տուգանել՝ 3000 դրամ։ Ոստիկանը, Աշոտ Աբգարյանի խոսքով, ակտը կազմել է տեղում՝ նշելով, որ վարորդին տուգանում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124-րդ հոդվածի 21-րդ մասով, այն է՝ կանգառն արգելված տեղում կանգառ կատարել։ Վարորդ Աբգարյանը համաձայն լինելով իր կատարած խախտման հետ՝ պարտաճանաչ տարել եւ բանկում վճարել է 3000 դրամ տուգանքը (առկա է վճարման անդորրագիրը)՝ մտածելով, որ ճանապարհային ոստիկանության հետ այլեւս պարտք ու պահանջ չունի։ Ակտը կազմել է ճանապարհային ոստիկանության 1-ին գումարտակի տեսուչը։ Չանցած մի քանի օր՝ ճանապարհային ոստիկանությունից վարորդի նույն խախտման համար մեկ այլ ծանուցում է ուղարկվել՝ այս անգամ նույն խախտման չափը ֆիքսած 5000 դրամ։ Պարզվել է՝ «OPEL»-ի վարորդի խախտումն արձանագրել է նաեւ Կոմիտասի փողոցի Վրացական խաչմերուկի հատվածում տեղադրված տեսախցիկը։ Վարորդ Աբգարյանն այս բողոքով դիմել է ճանապարհային ոստիկանությանը, որտեղից նրան ուղարկել են համապատասխան բաժնում դիմում գրելու: Շարունակությունը և ուշագրավ այլ հոդվածներ`«Առավոտ» թերթի այսօրվա համարում:
«Առավոտի» հարցին, թե նույն խախտման վերաբերյալ քաղաքացուն կրկնակի տուգանել են, ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից պատասխանեցին, որ վարորդը պետք է գնա ճանապարհային ոստիկանություն՝ դիմում գրի եւ տուգանքներից մեկնումեկը չեղյալ կհամարվի, բայց թե որ մեկը՝ 5000 դրամանոցը, թե 3 հազար դրամ ակտը, դեռ պարզ չէ:
Տեսուչը տուգանել է 3000 դրամ, տեսախցիկը նույն խախտման համար՝ 5000 դրամ. «Առավոտ»
The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Tweet
Մամուլ more
more
more
more
more
more
more


