▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Տեղից մի՛ արձագանքեք, թե չէ դահլիճից էլ ռադ կանենք». Ռուբինյանը՝ Հակոբ Ասլանյանին

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն իր ելույթում անդրադարձավ երեկ պատգամավոր Հակոբ Ասլանյանի ու ԱԺ-ի դիմաց ակցիա իրականացնող քաղաքացիների զրույցին: «Երեկ մի հետաքրքիր, հա՛մ ծիծաղելի, հա՛մ նողկալի դեպք է եղել: Պատգամավորներից մեկը՝ Հակոբ Ասլանյանը, դուրս էր եկել անհետ կորածների ծնողների մոտ, ասում էր՝ դե դիմացեք, հեսա Նիկոլին ռադ կանենք իրա ընկերներով, կէթան... Ամոթ է, ձեզ հավաք պահեք ու չափի մեջ»,- նշեց Սիմոնյանը:

***

«Պարո՛ն Ասլանյան, տեղից մի՛ արձագանքեք, թե չէ դահլիճից էլ ռադ կանենք ձեզ»,- ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ելույթի ժամանակ, դիմելով անկախ պատգամավոր Հակոբ Ասլանյանին, ասաց ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը:

Հիշեցնենք՝ Սիմոնյանն իր ելույթում անդրադառնում էր երեկ Ասլանյանի ու ԱԺ-ի մոտ ակցիա իրականացնող քաղաքացիների զրույցին, որի ժամանակ Ասլանյանն ասել էր. «Քիչ մնաց, մի երկու ամսից ռադ կանենք, կգնան (նկատի ուներ իշխանությանը-խմբ.)»:

***

Արձագանքելով ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի՝ իրեն ուղղված ելույթին, անկախ պատգամավոր Հակոբ Ասլանյանը լրագրողների հետ զրույցում ասել է. «Մի փոքրիկ բան, որ մինչև հիմա չեմ ասել. որպեսզի ինձ համոզեն, որ դնեմ մանդատս, տարբեր ճանապարհներով հասել էին Ամերիկաներն ու Աստրախանները, փորձել էին տղայիս ու եղբորս միջոցով ազդել ինձ վրա, որ դնեմ մանդատը»: Դիտարկմանը՝ դուք ՔՊ-ից էիք, գովում էիք, հիմա բարոյակա՞ն է այսպես արձագանքելը, Ասլանյանը նշել է. «Դուք ձեր կյանքում բոլոր էն մարդկանց հանդեպ, ում ճանաչել եք, մշտապես նույն վերաբերմո՞ւնքն եք ունեցել»:

***

«Եթե ժամանակագրությամբ անցնեք, դուք չեք նկատո՞ւմ, որ պարոն Աղազարյանին ու ինձ հեռացնելուց հետո Փաշինյանի գործողություններն ինչքան անվերահսկելի սկսեցին դառնալ...ոչ թե մենք էինք զսպում, այլ մեր գոյությունը ընդեղ որոշակի զսպողական բան էր»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասել է անկախ պատգամավոր Հակոբ Ասլանյանը:

***

«Քչերը կարող են այնքան բարեգործություն արած լինել, որքան ես: 1990 թվականից մինչև 2016 թվականն ամեն տարի ռեպետիտորություն եմ արել իմ ընկերների երեխեքին, հարևաններին, ամեն տարի ամենաքիչը 1-2 երեխայի հետ ձրի պարապել եմ»,- լրագրողների հետ զրույցում ասել է անկախ պատգամավոր, նախկին ուսուցիչ Հակոբ Ասլանյանը: Նա նշել է, որ 90-ականներին նաև ծառ է տնկել 8-րդ Մասիվում, բայց չի հայտարարել այդ մասին:

***

«Ես ձեր կողքին եմ, կողմ եմ ու ասել եմ, որ ԱԺ քննիչ հանձնաժողովի զեկույցը պետք է հրապարակվի։ Ես ասել եմ, եթե այնտեղ պետական ինչ-որ գաղտնիք կա, որ չպետք է հասու լինի սովորական քաղաքացուն, դա հանեք, մնացածը հանրայանցրեք»,- ԱԺ-ի դիմաց ակցիա իրականացնող հասարակական կազմակերպությունների և 44-օրյա պատերազմի զոհվածների հարազատների հետ զրույցում ասաց ԱԺ պատգամավոր Հակոբ Ասլանյանը։

«Բոլորին ներսում ասեք, որ զեկույցը պետք է հանրայանցնել, որ ժողովուրդը իմանա՝ ով է սրիկան, այս ազգակործան իրավիճակի համար պատասխանատուները պետք է պատժվեն»,- ակցիայի մասնակիցների այս պահանջներին ի պատասխան՝ Հակոբ Ասլանյանն ասաց․ «Քիչ մնաց ժողովուրդ ջան, մի երկու ամսից ռադ կանենք, կգնան»։

ԱԺ նախկին պատգամավոր Սոֆյա Հովսեփյանի ֆեյսբուքյան գրառումը. «Կեղծավորություն…
Էդ անտերն ի՞նչ համ ունի, որ այդքան սիրում եք։
Ուրեմն, վերջերս «անկախ պատգամավոր» հռչակված Հակոբ Ասլանյանը, զոհվածի հարազատի հարցին՝ որտե՞ղ էիք պատերազմից հետո, տեղյա՞կ էիք, որ որոնողական աշխատանքներ են կատարվում և այլն, առանց ամաչելու պատմում է, որ երկու օր կոմայի մեջ է եղել, հետո՝ աչք-ունք, բլյա-բլյա… և վերջում էլ ասում է, թե իշխանության մեջ է եղել 2021–2024թթ․։
Պարոն Ասլանյան, ինչո՞ւ անհարմար չեք զգում։ Բա 2020-ին կուրծք ծեծելով նիկոլ էիք պաշտպանում, ինձ էլ փորձում էիք բացատրել, թե առաջնագծում ի՜նչ ահավոր վիճակ էր։ Լո՞ւրջ․․․ Էդ «կինոն» նիկոլին պետք էր պատմել, ինքն էր պաղկած իր մնացած փնջային պատգամավորներով, ես ի՞նչ, սովորական մահկանացու էի ձեր` «Աստվածներիդ» կողքին ...
Գիտե՞ք՝ այս ամենում ինձ համար ամենացավալին որն է։ Վերջապես հնարավորություն ունեիք այդ ծնողներից ներողություն խնդրելու ու լռելու, պարզապես լռելու, բայց դա չարեցիք։ Այո՛, ներողություն պիտի խնդրեք՝ ամեն մեկդ։ Որովհետև մենակ էիք թողել նրանց՝ դիակների, թշնամու, պարկերի, ոսկորների հետ։ Մենակ էիք թողել իրենց վշտի ու ցավի մեջ՝ թե՛ ֆիզիկապես, թե՛ հոգեպես։
Չէ՛, ամենասարսափելին այն էր, որ անգամ ուղարկված դիակին տեր կանգնող չկար, ու այն կորչում էր… կորչո՜ւմ…
Իսկ այդ ընթացքում Նիկոլի սենյակում անհարմար մի իրարանցում էր՝ ով և ինչպես է հայտնվելու 2021-ի ԱԺ ցուցակում։ Արդեն մանդատի համը բերաններումդ էր, իրար էիք մորթում՝ ով ավելի շատ կծառայի, ով ավելի լավ կծառայի նեռին։
Ծառայեցիք ևս 5 տարի, ու հիմա նորից նույն շրջափուլում ենք։ Դուք դուրս եկաք, բայց շարունակում եք ծառայել նույն կերպ։
Ես արդեն կասկածում եմ՝ դուք իսկապես պատերազմով անցե՞լ եք։ Այլապես գոնե մի կաթիլ արժանապատվություն կունենայիք և այս 6 տարիների ընթացքում ձեր անխոնջ ծառայության, ձեր կիսած քաղաքականության, Եռաբլուրում զոհվածի ծնողին անպատվելու, դատի տալու և մնացած բոլոր անհայրենիք արարքների համար ներողություն կխնդրեիք՝ նախ զոհվածների հարազատներից, հետո էլ ամբողջ ազգից։
Ամոթ»։

info@asekose.am/095519696
Հասարակություն more