▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Տիգրան և Արտաշ Ասատրյանները կրկին վիճե՞լ են. Բացառիկ մանրամասներ`երկու եղբայրների անհաշտությունից

Տեղեկացրել էինք, որ մոտ օրերս սիրված երգիչ Արտաշ Ասատրյանի ավագ դստեր`Սյուզիի հարսանիքն է:

Սյուզիի հարսանիքի համար ԱՄՆ-ից Երևան են ժամանել հարյուրավոր հյուրեր, ովքեր մասնակիցն են դառնալու այս սպասված արարողությանը:

Սիրված երգչի դուստրն ու ապագա ամուսինը մեծ շուքով և շքեղությամբ են պատրաստվում իրենց կյանքի կարևոր օրվան:

ՍթարՆյուզ-ն է գրում ու հավելում․ «Սակայն ինչպես մեր աչքից չի վրիպել`Տիգրան Ասատրյանը ԱՄՆ-ում է և ոչ էլ մտադրություն ունի գալու իր զարմուհու կյանքի կարևոր իրադարձության մասնակիցը դառնալու: Այստեղից կրկին խոսակցություններ են առաջանում`արդյո՞ք եղբայրները կրկին վիճել են:

Նշենք, որ եղբայրները նախորդ տարի էին հաշտվել: Արտաշ Ասատրյանը որդու հետ ներկա էր Տիգրան Ասատրյանի որդու` Արամի հարսանիքին:

Չնայած Արտաշ Ասատրյանը տարվա մի մասը բնակվում է ԱՄՆ-ում, բայց եղբայրներին միասին չէիր տեսնի, անգամ զավակները իրար հետ որևէ շփում չունեին։ Նույնն էլ հուշում էր Ինստագրամը, ընտանիքներից ոչ ոք մեկը մյուսին չէր էլ հետևում։ Մենք ուսումնասիրել էինք ու հասկացել, որ Արտաշի և Տիգրանի ընտանիքների վերջին հանդիպումը եղել է, Տիգրան Ասատրյանի դստեր հարսանիքի ժամանակ։

Դրանից միայն ամիսներ անց Արտաշ Ասատրյանը Մհեր Բաղդասարյանի «Տետ ա տետ» հաղորդման հյուրն էր: Հաղորդավարը նրան հարցրել էր, թե ինչպիսի՞ն են նրա եւ եղբոր՝ Տիգրանի հարաբերությունները՝ նշելով, որ Տիգրանի մասնակցությամբ թողարկումից հետո շատերը գրում էին, որ այդ հարցը պետք է հնչեցներ:

Արտաշ Ասատրյանը պատասխանել էր, որ որոշել է, որ պետք է տվյալ թողարկմանն անկեղծ լինի: Նա չէր հերքել, որ իրենք խնդիր ունեն. «Մի փոքր անհամաձայնություն է եղել մեր մեջ, բոլոր ընտանիքներում էլ լինում է, սակայն դա մերն է: Ինքը 24 ժամ իմ եղբայրն է, ես աղոթում եմ նրա համար, վստահ եմ, որ նույնն էլ ինքն է մտածում: Սա ժամանակավոր է»,-նշել էր Արտաշը»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես more