«Բացարձակ արժեքի» հյուրը ռեժիսոր Տիգրան Խզմալյանն է, ում անունը այսօր ավելի շատ կապում են քաղաքական իրադարձությունների, քան կինոարվեստի հետ: Խզմալյանը խոսում է նոր ձևավորված կառույցի` Նախախորհրդարանի մասին, որը վերկուսակցական կառույց է ու եկել է հիշեցնելու, որ իշխանությունը կոչված է ծառայելուն, ոչ թե իշխելուն:
Մյուս կողմից, սակայն, քաղաքական դաշտում քաղաքական ուժի դեմ պայքարելու համար պետք է ունենալ ուժ և հեղինակություն, բայց Խզմալյանը հավատում է, որ հարյուր հոգով ու դեռևս առանց որևէ լուրջ ուժի հնարավոր է փրկել Հայաստանը:
Հեղինակ և վարող` ՍՈՆԱ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Asekose.am/TV