▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Տիկնիզյանը մերժել է «Զենիթի» շռայլ առաջարկը․ հայ պաշտպանը մոտ է «Օլիմպիակոսին»

Սերբական «Ցրվենա Զվեզդա»-ի և Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Տիկնիզյանը հայտնվել է մի շարք ակումբների ուշադրության կենտրոնում։ Ինչպես հայտնում է rusfootball.info-ն, ֆուտբոլիստով հետաքրքրված է եղել նաև ռուսական «Զենիթը», որը, ըստ աղբյուրի, բավական շահավետ առաջարկ է ներկայացրել, սակայն խաղացողը նախընտրել է կարիերան շարունակել հունական «Օլիմպիակոսում»։

Հունական sport24.gr-ի փոխանցմամբ՝ «Օլիմպիակոսը» ձգտում է համալրվել այնպիսի ֆուտբոլիստներով, որոնք կարող են էապես փոխել թիմի խաղային կերպարը, և այդ ցանկում ընդգրկված է նաև Նաիր Տիկնիզյանը։

Տիկնիզյանը «Լոկոմոտիվից» «Ցրվենա Զվեզդա» է տեղափոխվել 2025 թվականի հուլիսին։ Սերբական ակումբի կազմում նա անցկացրել է 54 հանդիպում, դարձել մեկ գոլի հեղինակ և կատարել 7 գոլային փոխանցում։ Transfermarkt-ի տվյալներով՝ հայ ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատվում է 7 միլիոն եվրո։

Ավելի վաղ մամուլում տեղեկություններ էին տարածվել, որ Տիկնիզյանը մոտ ժամանակում կմեկնի Հունաստան՝ «Օլիմպիակոսի» հետ պայմանագիր ստորագրելու նպատակով։

info@asekose.am/095519696
Սպորտ more