▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Տիրադավ» Վրթանես սրբազանին ՊՆ-ից տուն են տվել և հետ չեն պահանջել

Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի հրաժարականը պահանջող 10 հոգևորականներից Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը, ինչպես նախկինում հայտնել էինք, այս քայլին , ըստ տեղեկությունների,  գնացել է ՊՆ-ից ստացած բնակարանի պատճառով: 

24Նյուզը գրում է, որ  հարցում էր ուղարկել ՀՀ ՊՆ, որտեղից ստացած պատասխանի համաձայն այս բնակարանը նա ստացել էր անհատույց օգտագործման դեռևս 2018 թ-ի հունվարին, երբ ՊՆ նախարար էր Վիգեն Սարգսյանը: Ընդ որում, Վրթանես եպիսկոպոսն այս բնակարանը ստացել է այն ժամանակ, երբ եղել է բանակի հոգևոր հովիվը, այսինքն՝ ի պաշտոնե:

«2021 թ-ին Վրթանես եպիսկոպոսը Ամենայն Հայոց կաթողիկոսի որոշմամբ ազատվել է բանակի հոգևոր առաջնորդի պաշտոնից՝ նշանակվելով Արցախի թեմի առաջնորդ: Չնայած դրան՝ նա շարունակել է Երևան քաղաքի Գրիգոր Հասրաթյան փողոցի 25/6 շենքում իրեն հատկացված բնակարանի օգտագործումը՝ չլինելով բանակի հոգևոր առաջնորդ:

Ստացվում է, որ բնակարանը պահելու դիմաց նա համաձայնվել է միանալ «տիրադավ» եպիսկոպոսներին՝ տրվելով իշխանական շանտաժին:
Հիշեցնենք, որ Վրթանես եպիսկոպոսի այս քայլը մեծ վրդովմունք է առաջացրել հատկապես արցախցիների շրջանում, որոնք սկսել են ստորագրահավաք՝ խնդրելով Վեհափառին ազատել նրան Արցախի թեմի առաջնորդի պաշտոնից»,-գրում է սկզբնաղբյուրը:

Դիտեք նաև՝ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more