▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թմրանյութ`փորագրման աշխատանքների համար նախատեսված փայտի միջից

Մայիսի 22-ին, ժամը 17:00-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, իրացնելով օպերատիվ տվյալները՝  ՀՀ ԱՆ «Արթիկ» ՔԿՀ դատապարտյալ Գ.Վ.-ին հասցեագրված, Արթիկ քաղաքի 30-ամյա բնակիչ Ա.Մ.-ի կողմից բերված 100սմx5սմx5սմ չափերի փայտյա շինանյութի զննությամբ, փայտի մեջ փորված թաքստոցից հայտնաբերել են պոլիէթիլենով փաթեթավորված երկու փաթեթ, որոնց մեջ առկա էին 0,4 և 0,7 գրամ քաշերով կանաչադարչնագույն, չորացված, մանրացված բուսական զանգվածներ, և պոլիէթիլենով փաթեթավորված երեք առանձին փաթեթ, որոնցից յուրաքանչյուրի մեջ առկա էին մեկական B-8 գրառմամբ սպիտակ գույնի օվալաձև դեղահաբ՝ 1,2 գրամ ընդհանուր կշռով: Հավելենք, որ փայտյա շինանյութը նախատեսված է եղել փայտափորագրման աշխատանքների համար:   Հայտնաբերված զանգվածները փաթեթավորվել և ուղարկվել  են փորձաքննության:  

Կատարվում է հետաքննություն:    

ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժին

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Պատահարներ more