▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Տնտեսագիտական համալսարանի ուսանողուհին ամուսնության առաջարկ է արել Հենրիխ Մխիթարյանին

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում մարտի 20-ին ուսանողական խորհրդի նախաձեռնությամբ տեղի ունեցավ Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստներ Հենրիխ Մխիթարյանի, Յուրա Մովսիսյանի, Ռոման Բերեզովսկու հանդիպումը ուսանողների հետ։ Հանդիպմանը ներկա էր նաեւ ՀՖՖ նախագահը։

Հանդիպման ընթացքում ֆուտբոլիստները պատասխանեցին ուսանողների հարցերին:

Հենրիխ Մխիթարյանից փորձեցին պարզել, թե համակարգչով խաղալիս ո՞ր ֆուտբոլիստով է գոլ խփում։ Հենրիխը պատասխանեց՝ Յուրա Մովսիսյանի։

Հարցին, թե ով էր նրա սիրելի մարզիչը, Մխիթարյանը նշեց Խոսեպ Գվարդիոլայի անունը։

Մխիթարյանի խոսքով՝ թե նա չլիներ ֆուտբոլիստ, ապա կսովորեր ԵՊՏՀ-ում։ Ուսանողուհիներից մեկն անգամ ամուսնության առաջարկ արեց Հենրիխին եւ ավելացրեց, որ դրական պատասխանի դեպքում ինքը պատրաստ է գոլ խփել Չեխիայի հավաքականի դարպասապահ Պետեր Չեխի պաշտպանած դարպասը։

Յուրա Մովսիսյանն ասաց, որ իր համար կյանքում կարեւորը իր ընտանիքն է՝ լինել լավ հայր եւ լավ որդի։

Հարցին, թե որն է իր կյանքի կարեւորագույն հանդիպումը Հայաստանի հավաքականի կազմում, Հենրիխը պատասխանեց, որ այդ խաղը դեռ առջևում է, Յուրան առանձնացրեց 2011-ին կայացած Հայաստան-Մակեդոնիա հանդիպումը, իսկ Բերեզովսկին՝ 1996-ի Հայաստան– Պորտուգալիան։

 

Աղբյուրը` sport.news.am

Տեսանյութը` Հենարան.am-ի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Սպորտ more