▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Տոնական օրերին արձանագրվել է 72 վթար, կան զոհեր

Հանգստյան օրերին Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 183 դեպք, որից 12-ը՝ նախկինում կատարված։ Բացահայտված հանցագործությունների մեծ մասը գողության, մարմնական վնասվածք պատճառելու, խարդախության, ապօրինի թմրաշրջանառության դեպքեր են։ Մասնավորապես, գողության՝ 45, մարմնական վնասվածք պատճառելու` 36, խարդախության՝ 25, ընտանեկան բռնության՝ 14, թմրամիջոցի հայտնաբերման՝ 10 դեպք։ Բացի այդ, բացահայտվել են ապօրինի ծառահատման ու խուլիգանության 3-ական, յուրացնելու կամ վատնելու, գույքը դիտավորությամբ վնասելու, որսագողության, ծանր վիրավորանքի, ծեծի, փաստաթուղթ կեղծելու և զենք-զինամթերքի առգրավման՝ 2-ական, անձի առևանգման, ավազակային հարձակման, կողոպուտի, դրամանենգության, կաշառակերության, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, խոշտանգման 1-ական դեպք։ Ուժեղացված ծառայության ընթացքում հայտնաբերվել են նաև 2 անհետ կորած ու 11 հետախուզվող։ Արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 72 պատահար. 4 մարդ զոհվել է, 106-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Պատահարներ more