▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թուրք ըմբիշը հակահայկական արտահայտությունների պատճառով կարող է զրկվել Օլիմպիադային մասնակցելու իրավունքից

Թուրք ըմբիշ Ռըզա Քայաալփը հակահայկական հայտարարություններ անելու պատճառով կարող է զրկվել 2016 թվականի Օլիմպիական խաղերին մասնակցելու իրավունքից:

FILA-ն (միջազգային ըմբշամարտի ֆեդերացիա) թուրք ըմբիշ Ռըզա Քայաալփի գործը քննության կառնի փետրվարի 28-29 Հռոմում կայանալիք  գործադիր խորհրդի ժողովի ժամանակ:  Գրում է ermenihaber.am-ը:

Թուրքական «Դեմկրատ հաբեր» լրատվական կայքի փոխանցմամբ՝ FILA-ի 2013 թվականի օգոստոսի 11-ի որոշմամբ՝ Քայաալփը որակազրկվել էր  6 ամսով: Սակայն FILA-ում Թուրքիայի ներկայացուցիչներին հաջողվել էր պատիժը հետաձգել, որպեսզի ըմբիշը կարողանա մասնակցել Հունգարիայում սեպտեմբերին կայանալիք աշխարհի առաջնությանը:

Աշխարհի առաջնությունից հետո FILA-ն կանցկացնի իր առաջին հանդիպումը, իսկ Քայաալփի գործը կքննի FILA-ի դատավոր Ալդո Ալբանեսեն:

Եթե FILA-ն հաստատի 6-ամսյա պատիժը, ապա Քայաալփը կզրկվի 2016 թվականի օլիմպիական խաղերին մասնակցելու իրավունքից:

Հիշեցնենք, որ անցյալ տարի Ստամբուլի Գեզի զբոսայգու համար պայքարողներին Թուրք ըմբիշը  «Twitter» միկրոբլոգում վիրավորանքներ և հայհոյանքներ էր հասցրել, ինչպես նաև վիրավորական երանգով օգտագործել «հայ» բառը:

Թվիթերյան գրառումներում Քայաալփը գրել էր. «Հայաստանի ժողովրդին եք ուրախացնում, Թաքսիմն եք գրավում, Թուրքիան վիրավորում…», «Դուք հայեր եք, հայրենիքի դավաճաններ, ստոր հրոսակներ» և այլն: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Սպորտ more