Գրող, քաղական տեխնոլոգ Նարեկ Մալյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Ինչպես արդեն ասեցի թուրքերը Արայիկ Հարությունյանի վզին դրել են 5 պահանջներ, որոնց իրականացմանը Արայիկը անցել է անմիջապես այդ փակ հանդիպումից հետո:
1. Ռուբեն Վարդանյանի պաշտոնանկություն:
2. Ադրբեջանական պարտադիր պոստերի տեղակայում Ստեփանակերտի մուտքի մոտ:
3. Գորիս Ստեփանակերտ ճանապարհին տեսահսկող և ռենտգեն նկարահանող ադրբեջանական անցակետերի տեղադրում:
4. Արցախի ամբողջական զինաթափում:
5. Կաշենի հանքի փակում:
Հանդիպումը անցել է փակ ֆորմատով: Հանդիպման միայն կեսին է ներկա եղել ռուսական խաղապահի ներկայացուցիչը, ում ադրբեջանցիները կուլտուրական հեռացրել են հանդիպումից ասելով թե իրենք վաղուց են ուղիղ աշխատում Արայիկի հետ:
Թե ինչքան վաղուց են Արայիկի հետ թուրքերը ուղիղ աշխատում կարծում եմ կիմանանք իշխանափոխությունից հետո:
Ավելի վաղ, Նարեկ մալյանը գրել էր․
Երեխեքի ավտոբուս ներխուժման թեմայով նեղվածների համար վատ լուր ունեմ: Թուրքերը Արայիկ Հարությունյանի վզին դրել ել 5 պայման, որից մեկը պարտադիր ադրբեջանական պոստերի տեղադրումն է Ստեփանակերտի մուտքի մոտ: Արայիկը համաձայնվել է: Շուտով բոլոր ավտուբոսներ են ներխուժելու Արայիկի գործընկերները: