Հետևեք նաև Asekose.am-ին՝ տելեգրամում
Թուրքերը հարբած, հայհոյանքներով գալիս են Երևան, նաև ապահով են` երաշխիք են ստացել ՀՀ կառավարությունից․ ազատամարտիկ
«Երկար ժամանակ այս իշխանությունն ասֆալտ արեց, մարդիկ ասում էին՝ բա՛, տեսեք, ասֆալտ են անում, իսկ ես ասում էի՝ ասֆալտ են անում, որ թուրքի տանկերը հանգիստ մտնեն, բայց առանց տանկի էլ եկան, որովհետև վախ չունեն, իրենց սանձարձակությունը գալիս է այնտեղից, որ ՀՀ իշխանությունը, իրավապահները վստահեցրել են, որ իրենց ոչ մեկ չի կպնի»,- հայտարարել է ազատամարտիկ Շահե Աճեմյանը՝ անդրադառնալով Վեդիում տեղի ունեցած միջադեպին: «Ցավալի է, բայց սա դեռ սկիզբն է....»,- հավելել է բանախոսը: Նրա խոսքով՝ տեղի ունեցածից հետո հասարակության գիտակցությունը պետք է բարձրանա. «Սահմանները բաց են, ուզածներն անում են, բայց սա մենք դեռ չենք զգում, ժողովուրդը դեռ չի զգում՝ ինչ է կատարվում»: