▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թուրքիան այսօր երկրպագելու է Հայասատանի՞ն

Հոկտեմբերի 11-ին և 15-ին տեղի են ունենալու 2014 թվականի Բրազիլիայում կայանալիք ֆուտբոլի աշխահի առաջնության ընտրական փուլի վերջին տուրերի հանդիպումները: Դրություն շատ խմբերում լարված է, և աշխարհի առաջնության ուղեգրերի մեծ մասը կխաղարկվեն վերջին տուրում:

Նշենք որ, եվրոպական հատվածի ազգային հավաքականները բաժանվել են 9 խմբերի և խաղարկելու են 16 ուղեգիր: Եվրոպական գոտուց անցումային հանդիպումների իրավունք կստանան երկրորդ տեղ գրաված լավագույն արդյունք ունեցող 8 թիմեր, և կվիճարկեն աշխարհի առաջնության մրցաշարի վերջին 4 ուղեգրերը: Իսկ 2-րդ տեղը գրաված ամենավատ ցուցանիշ ունեցող հավաքականը ինքնաբերաբար կզրկվի մասնակցության իրավունքից: Գրում է ermenihaber.am-ը:

Թուրքական «Աքշամ» թերթը, վերլուծելով իրենց խմբի մրցաշարային իրավիճակը, եկել է այն եզրահանգման, որ Թուրքիայի համար խմբից դուրս գալու համար նախ անհրաժեշտ է, որպեսզի Թուրքիան հաղթի Էստոնիայի և Հոլլանդիայի ազգային հավաքականներին, ինչպես նաև մյուս ընտրական խմբերից  Հայաստանը հաղթի Բուլղարիային, իսկ Իտալիան՝ Դանիային:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Սպորտ more