Հետևեք նաև Asekose.am-ին՝ տելեգրամում։ |
«2018-ից սկսած՝ արտաքին ու բազմակողմ հարաբերությունները հետևողականորեն փչացել են, դիվանագիտությունը խայտառակ ձախողումներ է արձանագրել, իսկ տնտեսական առումով սաստկանում է գնաճն ու աղքատությունը և այս ամենը՝ հանրության պառակտմանն ու արտագաղթին զուգահեռ»,- «Հայաստանի իրական օրակարգը» խորագրով քննարկման ժամանակ ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Սեյրան Օհանյանը: «Ակնհայտ է, որ ռուս-արևմտյան հակամարտությամբ պայմանավորված, Թուրքիան ու Ադրբեջանը պահն անգամ չեն կորցնի մեր երկրի դեմ ագրեսիվ գործողություններ վերսկսելու: Եթե ոչ համարժեք, ապա գոնե արժանապատիվ դիմակայության պատրաստվելու փոխարեն ՀՀ իշխանությունները 44-օրյա պատերազմից հետո որդեգրել ու ժողովրդին պարտադրում են «խաղաղություն ամեն գնով» սկզբունքը՝ տեղի տալով թուրք-ադրբեջանական ցանկություններին ու ճնշումներին, բայց դա խաղաղության կեղծ օրակարգ է, նման այն օրակարգին, ինչի արդյունքում ստացանք պատերազմ ու պատություն»,- հավելեց Սեյրան Օհանյանը: Հիշեցնենք՝ ԱԺ-ն այսօր սկսեց իր աշնանային նստաշրջանը. ընդդիմադիր երկու խմբակցությունները չեն մասնակցում նիստերին: Վերջինները համատեղ քննարկում են անցկացնում՝ «Հայաստանի իրական օրակարգը» թեմայով: |