▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թուրքիայում մայորը պարբերաբար բռնաբարել է զինվորներին

Թուրքիայի զինված ուժերում սկանդալային դեպք է տեղի ունեցել։ Զորամասի հրամանատարներից մեկը պարբերաբար բռնաբարել է զինվորներին։

Թուրքական Son.tv կայքի փոխանցմամբ՝ թուրքական զորամասերից մեկում ծառայած մայոր Օքթայ Օ.-ն իր հրամանատարության տակ գտնվող զինվորներին պարբերաբար բռնաբարել է՝ սպառնալով այդ մասին ոչ ոքի չասել։

Բռնաբարության ենթարկված զինվորները ամոթից եւ վախից իրենց հետ տեղի ունեցածի մասին ոչ մի տեղ չեն հայտնել, սակայն նույն զորամասում ծառայող կապիտան Սուլեյման Օ.-ն, իմանալով այդ մասին, փորձել է պարզել իսկությունը եւ ուշադիր հետեւել եւ հարցաքննել մայոր Օքթայի սենյակ մտնող զինվորներին։  Կապիտանը կարողացել է զինվորներից իմանալ, որ մայորը նրանց սպառնացել է եւ պարբերաբար բռնաբարել։

Կապիտան Օ.-ն զինվորներին խորհուրդ է տվել չամաչել եւ մյուս զինվորների պատիվը փրկելու համար մայորի դեմ հայց ներկայացնել զինվորական դատախազություն։

Բռնաբարության ենթարկված զինվորներն իրենց ցուցմունքներում գրել են, թե մայորն իրենց կանչել է սենյակ, փորձել մտերմիկ հարաբերություն ստեղծել եւ այնուհետ պահանջել մերկանալ, իսկ երբ իրենք փորձել են ընդդիմանալ, մայորն սպառնացել է եւ բռնաբարել իրենց։

Զինվորական դատարանը մայոր Օքթային դատապարտել է 2 տարի ազատազրկման եւ նրան հեռացրել բանակից, սակայն դատախազը, մեղմ համարելով վճիռը՝ բողոքարկել է եւ վճիռը չեղյալ է հայտարարվել։ Այնուհետ գործն ուղարկվել է քաղաքացիական դատարան եւ այժմ այն քննվում է Ստամբուլի Անադոլուի դատարանում։

 

 

Աղբյուրը` Նյուզ.am

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Պատահարներ more