▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Տպավորված եմ Սուսաննա Պետրոսյանի կենդանի կատարումից

Դիտեք նաև՝

«Սուսաննա Պետրոսյան» այս անուն ազգանունը իհարկե շատերին բան չասեց, բայց վստահ եմ, որ նկարը հաստատ ձեզ հիշեցնել կտա նրա մասին: 
Երեկ ես լսել եմ Սուսաննա Պետրոսյանի կենդանի կատարումը ու մինչև հիմա տպավորված եմ: Այս փոքրիկ ու նրբիկ աղջկա մեջ, թե ոնց է տեղավորվել այդպիսի հզոր ու գրավիչ ձայնը, ես այդպես էլ չկարողացա հասկանալ: 

Մեր երգարվեստը այսօր ճահճացելա, մեր «շոուբիզում» այսօր բոլոր «աստղերը» կրկնվող են: Գիտե՞ք` ինչն է պատճառը. իմ կարծիքով պատճառն այն է, որ Շոուբիզի «գելերը» թույլ չեն տալիս նման անհատներին երևալ ու ապացուցել, որ եղած արտիստների դարաշրջանը անցել է ու մարդիկ հոգնել են նրանցից: 

Ես զարմանում եմ, թե մրցանակաբաշխություն կատարող որևէ կազմակերպության որևէ ներկայացուցիչ չգիտի՞ Սուսաննայի տեղը: Չէ գիտեք, գիտեն, ուղղակի եթե Լիլիթը, Հայկոն, Անդրեն կամ մնացած հայտնիները չլինեն, ապա, ըստ իրենց, մրցանակաբաշխությունը անիմաստ է:

Ես միայն մեկ բան կարող եմ ասել. «Հարգելի մրցանակաբաժանողներ ուշադիր նայեք կողքներդ, բացի ստանդարտ ու կրկնվող «աստղերից» մենք` հայերս, ունենք հիասքանչ երիտասարդ երգչուհիներ, որոնց պետք է ի հայտ բերել, որով և կբարձրացնեք հանրության ուշադրությունը ձեր հանդեպ»:
Ավելացնեմ, որ նրա նման տաղանդավոր երիտասարդներ շատ կան:

«Անկախ Հայաստան» 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես more