▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թքած ունեմ քո կեղծ հայրենասիրական ճառերի վրա․ Պատերազմի մասնակիցն՝ Իվետա Մուկուչյանին

Պատերազմի մասնակից Մանուել Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ 

Իվետա Մուկուչյան, դու վաճառեցիր և դավաճանեցիր 7000 ից ավելի հերոս տղերքի, դու կոնկրետ մեկը ինձ մոտ խաչ քաշեցիր քո վարկանիշի վրա և դու այլևս իմ համար առաջվա Իվետան չես։ Դու դավաճանեցիր Արցախում կռված բոլոր ժամանակների հերոսներին, որովհետև Աննան և իր ամուսինը Արցախը ճանաչում են Ադրբեջանի կազմում , ուրեմն մտածիր ով ես դու հիմա։

Մինչև 2020 թ ի դավադիր պատերազմը բոլոր խաբվածներին կհասկանամ, բայց այդքան անմեղ տղու արյուն հեղելուց հետո սրանց օգնելը ինձ համար դավաճանություն է։

Հիմա արդեն թքած ունեմ քո կեղծ հայրենասիրական ճառերի վրա, դու քո փիառն ես արել մեր Հայրենիքի ու զինվորի անվան տակ։

Աննաները և նիկոլները անցողիկ են և պատմության գրքերում որպես դավաճան մնալու են։ Դու որոշ ժամանակ անց գետին ես մտնելու ամոթից քո այս լուսանկարի և գրառման համար և ողջ կյանքդ թիրախավորվելու ես քո չմտածված կամ իրապես դավաճան քայլի համար։ Մեծ հիասթափություն և զզվանք ապրեցի , որպես Արցախյան պատերազմների մասնակից։

Ցանկացած երգիրչ , դերասան և հայտնի , ով կգնա դավաճանների հետևից , ինձ համար նա այլևս ոչինչ է , նա հերոս տղերքին դավաճանող է և նա այլևս հարգված չի արժանապատիվ Հայ տեսակի կողմից։ Որոշումը Ձերն է ,մնացածը դուք գիտեք։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես more